Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր, հանքավայր Հայաստանի Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքից 32 կմ արևելք՝ Թեղուտ գյուղի շրջակայքում։ Հայտնի է 1976 թվականից, հետախուզվել է 1979-1990 թվականներին։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են մեզոզոյան Շնող-Կողբ մագմայական զանգվածի պլագիո-գրանիտային, քվարց-դիորիտային և մոնցոնիտային ներժայթուք ապարները, դրանց հետ կապված երակային առաջացումները, որոնք հատում են հրաբխանստվածքային առաջացումները։ Հանքավայրը շտոկվերկային է, հանքայնացումը՝ երակիկացանավոր՝ կազմված վերին՝ օքսիդացած, միջին՝ երկրորդային սուլֆիդային հարստացման, և ստորին՝ սուլֆիդային գոտիներից։ Հանքանյութը կազմված է հիմնականում խալկոպիրիտ, մոլիբդենիտ, խալկոզին, կովելին և բորնիտ միներալներից։ Հիմնական արդյունաբերական պաշարները կենտրոնացած են 100 մ հաստության միջին գոտում։ Հետախուզված արդյունաբերական պաշարները կազմում են՝ հանքաքար՝ 459, 23 միլիոն տ, պղինձ՝ 1630, 2 հզ․ տ, մոլիբդեն՝ 99, 11 հզ․ տ։ 2005 թվականից հանքավայրը վերահետախուզում և վերագնահատում է «Արմինիըն Քափըր Փրոգրամ» ընկերությունը։

Հանքավայրը շտոկվերկային է, հանքայնացումը՝ երակիկացանավոր, կազմված վերին՝ օքսիդացած, միջին՝ երկրորդային սուլֆիդային հարստացման և ստորին՝ սուլֆիդային գոտիներից։ Հանքանյութը կազմված է հիմնականում խալկոպիրիտ, մոլիբդենիտ, խալկոզին, կովելին և բորնիտ մինարալներից։ Հիմնական արդյունաբերական պաշարները կենտրոնացած են 100 մ հաստության միջին գոտում։ Հետախուզված արդյունաբերական պաշարները կազմում են՝ հանքաքար՝ 459,23 միլիոն տ, 1630,2 հզ. տ, մոլիբդեն՝ 99,11 հզ. տ։ 2005 թ.-ից հանքավայրը վերահետախուզում է վերագնահատում է «Արմենիան քափր փրոգրամ» (ACP, Էյ-Սի-Փի) ընկերությունը։
Թեղուտի հանքավայրի ամբողջ տարածքն անտառածածկ է, ինչը և նպաստում է ջրային հոսքի բնական ձևավորմանը և դրա պահպանմանը։ Այդ տարածքը կարող է դիտարկվել որպես ջրագոյացման գոտի, որի շնորհիվ ձևավորվող ջրային հոսքը հանդիսանում է տարածաշրջանի խմելու և ոռոգման աղբյուր։ Մասնավորապես, Թեղուտի հանքավայրի անտառածածկ տարածքը հանդիսանում է Շնող գետի ջրհավաք ավազանի ջրագոյացման գոտի։
Remove ads
Շահագործման դադարեցում
2017 թվականին հանքավայրը զրկվել է դանիական ֆինանսավորումից։ 2018 թվականին շահագործող ընկերությունն իրեն բանկրոտ է ճանաչել և հանքավայրի շահագործումը դադարեցվել է՝ պայմանավորված, այդ թվում, պոչամբարի կառուցման ընթացքում թույլ տված սխալների հետեւանքով պոչամբարի փլուզման վտանգով[1]։
Էկոլոգիա
Հանքավայրի բացումը բնապահպանական հանրույթի կողմից արժանացել է սուր քննադատության։ Շահագործումը ուղեկցվել է ցույցերով և բողոքի ակցիաներով[2][3]։ Բնապահպանների հիմնական մտահոգության պատճառը հանքավայրի տարածքում անտառահատումներն են և պոչանքների արտանետումները Շնող գետ[4][5]։
Հանքի շահագործման պահից ի վեր տարածքում հատվել է ավելի քան 200 հա անտառ[6]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads