Թհիմփհու
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թհիմփհու կամ Թիմփու (ձոնգքհա լեզվով՝ ཐིམ་ཕུ, տիբեթերեն՝ ཐིམ་ཕུག་), Բութանի մայրաքաղաք և խոշորագույն քաղաք[2][3]։ Հնագույն ժամանակներից համարվում էր Թհիմփհու պատմական նահանգի մայրաքաղաք։
Քաղաքի բնակչությունը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 79 185 մարդ, իսկ 2012 թվականի տվյալներով՝ 99 021 մարդ[4]։ Գտնվում է Արևելյան Հիմալայներում, Չինչու գետի (Բրահմապուտրայի ավազան) ափին, ծովի մակարդակից 2400 մ բարձրության վրա։
Remove ads
Պետության կենտրոն

Տաշիչո ամրոցը կառուցվել է XIII դարում որպես մենաստան, վերակառուցվել է 1960-ական թվականներին, 1952 թվականից այստեղ գտնվում է երկրի կառավարությունը։ Ամռանը այստեղ նաև գտնվում է երկրի կրոնական առաջնորդ Ջե Քհենպոն։ Թագավորը՝ Ջիգմե Սինգյե Վանգչուկը այստեղ նույնպես աշխատասենյակ ունի։
Դեչենչոլինգ պալատը, որը համարվում է թագավորի պաշտոնական նստավայրը, գտնվում է Թհիմփհուից դեպի հյուսիս, քաղաքից ոչ հեռու գտնվում են նաև Տանգո, Չերի մենաստանները։
Թհիմփհուն համարվում է կառավարության, խորհրդարանի և գործադիր իշխանությունների մարմինների գտնվելու վայրը։ Այստեղ են գտնվում նաև դիվանագիտական ներկայացուցչությունները, ՄԱԿ-ի կազմակերպությունները և այլ ոչ կառավարական կազմակերպություններ։
Remove ads
Տուրիզմ
Թհիմփհու քաղաքում կենտրոնացված են երկրի հյուրանոցների մեծ մասը։ Զբոսաշրջիկները քաղաք հիմնականում այցելում են աշնանը՝ Ցեչու փառատոնի ժամանակ։
Քաղաքի և դրա արվարձանների տեսարժան վայրեր

- Թհիմփհու-չորթեն՝ Երրորդ Թագավոր Ջիգմե Դորջի Վանգչուկի հուշային չորթենը
- Ավանդական թղթի արտադրության մանուֆակտուրա
- Բութանի տեքստիլի թանգարան
- Բութանի Ազգային գրադարան
- Կանանց բուդդայական մենաստան
- Կիրառական արվեստի կենտրոն
- Ձոնգ Տաշիչո (ամրոց և կառավարության նստավայր)
- Շաբաթական շուկա
- Ձոնգ Սիմտոկխա՝ այժմ բուդդայական համալսարան։ Կառուցվել է Շամբդրունգի կողմից, որպես XVII դարի ամրոց։
Կլիմա
Կլիման մերձարևադարձային մուսոնային է։ Ձմռանը մայրցամաքի կողմից փչում է չոր քամի, ընդ որում սառը զանգվածների տեղափոխությանը կանխում են լեռները։ Արդյունքում ձմռանը դիտվում են օրական ջերմաստիճանի մեծ տատանումներ (գիշերները լինում են սառնամանիքներ, սակայն ցերեկը ջերմաստիճանը կարող է լինել +15 °C և ավելի), իսկ տեղումները քիչ են լինում։ Ամռանը Հնդկական օվկիանոսի կողմից քամի է փչում՝ իր հետ բերելով առատ տեղումներ։
Remove ads
Քաղաքում ծնվել են
Բութանի թագավոր Ջիգմե Սինգյե Վանգչուկը ծնվել է Թհիմփհու քաղաքում։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads