Թոմ Ուիլքինսոն

Բրիտանացի դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր (1948–2023) From Wikipedia, the free encyclopedia

Թոմ Ուիլքինսոն
Remove ads

Թոմաս Ջեֆրի Ուիլքինսոն (անգլ.՝ Thomas Geoffrey "Tom" Wilkinson, փետրվարի 5, 1948(1948-02-05)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2][1] - դեկտեմբերի 30, 2023(2023-12-30)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։ Արժանացել է «Օսկար», «Էմմի», «Ոսկե գլոբուս» մրցանակներին։

Արագ փաստեր Թոմ Ուիլքինսոնանգլ.՝ Tom Wilkinson, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Թոմ Ուիլքինսոնը ծնվել է Լիդսում՝ քաղաքային ֆերմերների ընտանիքում։ Երբ Թոմը փոքր էր, տնտեսական դժվարությունները ստիպեցին ընտանիքին որոշ ժամանակով տեղափոխվել Կանադա։ Անգլիա վերադառնալուց հետո Թոմն ավարտել է Կենտերբերիի համալսարանը։ Հաճախել է նաև թագավորական ակադեմիա՝ դրամատիկական արվեստների։

1988 թ.-ին նա ամուսնանում է բրիտանական դերասանուհի Դիանա Հարդքասլի հետ, ով Թոմին պարգևում է 2 դուստր՝ Ալիսան և Մոլլին։

Remove ads

Ֆիլմեր

Թոմն առաջին անգամ նկարահանվում է հեռուստասերիալներում և ֆիլմերում 1970–ական թվականներին։ Նրան ճանաչում են բերում 1997 թվականին նկարահանված «Օսկար», «Օսկար և Լյուսինդա», «Ուայլդ» ֆիլմերը։ «Մայքլ Կլեյդոն» ֆիլմում կատարած փաստաբանի դերը Թոմին արժանացնում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» անվանակարգերի։

Աշխատանք թատրոնում

Թոմ Ուիլքինսոնը հանդես է եկել այնպիսի բրիտանական բեմերում, ինչպիսիք են Օքսֆորդի դրամատիկական թատրոնը և Ազգային թատրոնը։

Ֆիլմագրություն

  • Ոճիր և պատիժ (1979) - Կրտսեր եղբայր
  • Սախարով (1984)
  • Աննա Ֆրանկի ապաստանը (1988) - Սիլբերբաուեր
  • Կին, ում նա սիրում էր (1988) - Էռնեստ Սիմպսոն
  • Քահանան (1994) - Հայր Մետյու Թոմաս
  • Մարտին Չելզվիտ (1994) - Սեթ Պեքսնիֆ
  • Բանականություն և զգայնություն (1995) - Պարոն Դեշվուդ
  • Սիրահարված Շեքսպիրը (1998) - Հյու Ֆենիմեն
  • Պիկ Ժամ (1998) - Թոմաս Գրիֆին/Ջանտաո
  • Հայրենասերը (2000) - Լորդ-գեներալ Չարլզ Կորնուոլիս
  • Սենյակում (2001) - Մետ Ֆաուլեր
  • Մարգարտյա ականջօղով աղջիկը (2003) - Փիթեր վան Ռովեն
  • Եթե միայն (2004) - Տաքսու վարորդ
  • Կասանդրայի երազանքները (2007) - Գովարդ
  • Վերաշվարկ (2008) - Ջեյմս Բեյքեր
  • Ջոն Ադամս (2008) - Բենիամին Ֆրանկլին
  • Տեսիլք (2010) - Փոլ Էմետ
  • Քնած շները (2012) - Թոմաս Պենդրյու
  • Միայնակ անտառապահը (2013) - լեհտեմ Քոուլ
  • Սելմա (2014) - Լոնդոն Ջոնսոն
  • Սնոուդեն (2015) - Յուեն Մակասկիլ
Remove ads

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակներ

  • 1998 թ. , BAFTA մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Տղամարդկային ստրիպտիզ» ֆիլմի երկրորդական դերում։
  • 2008 թ. , «Էմմի» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Ջոն Ադամս» ֆիլմի երկրորդական դերում։
  • 2009 թ. , «Ոսկե գլուբուս» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Ջոն Ադամս» ֆիլմի երկրորդական դերում։

Անվանակարգեր

  • 1995 թ. , BAFTA մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Մարտին Չելզվիտ» ֆիլմում։
  • 1999 թ. , BAFTA մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի երկրորդական դերում։
  • 2002 թ. , «Օսկար» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Սենյակում» ֆիլմում։
  • 2008 թ. , «Օսկար» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Մայքլ Կլեյտոն» ֆիլմի երկրորդական դերում։
  • 2008 թ. , «Էմմի» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Վերահաշվարկ» ֆիլմում։
  • 2009 թ. , «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Վերահաշվարկ» ֆիլմում։
  • 2011 թ. , «Էմմի» մրցանակաբաշխություն, լավագույն դերասան «Քլան Քենեդի» ֆիլմի երկրորդական դերում։
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads