Ժորժ Կառվարենց

հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia

Ժորժ Կառվարենց
Remove ads

Ժորժ-Տիրան Կառվարենց (ֆր.՝ Georges Garvarentz, ապրիլի 1, 1932(1932-04-01)[2][3][4], Աթենք, Հունաստան[4] - մարտի 19, 1993(1993-03-19)[2][3][4], Օբան[5][4]), հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր[6]։

Արագ փաստեր Ժորժ Կառվարենց, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Կենսագրություն

Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ 1942 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Ուսումը շարունակել է Սևրի Սամուէլ Մուրատեանի հայկական վարժարանում։ Առաջին երգերը գրել է դպրոցական տարիներին։ 1947-1952 թվականներին հաճախել է Փարիզի կոնսերվատորիա։

1950-ականներին Ժորժ Կառվարենցի երգերը կատարել են ֆրանսիական էստրադայի աստղեր Ջոն Հոլիդեյը, Միրեյ Մատյոն, Շառլ Ազնավուրը, Դալիդան, Սիլվի Վարդանը, Ժիլբեր Բեքոն և ուրիշներ։ 1960 թվականին նրա «Դանիել» երգը Էդի Միշել և Ժոզե Նուար խմբի կատարմամբ արժանացավ առաջին մրցանակի։ Այդ տարվանից Կառվարենցը դարձավ ֆրանսիական էստրադայի ինքնատիպ երգահաններից մեկը, ում ավելի քան 500 երգերը, 40-ից ավելի ձայնասկավառակները մեծ տարածում գտան երգարվեստը սիրահարների շրջանում։

Նրա «Հնաոճ վայելքները» ձայնապնակը լույս է տեսել 23 միլիոն տպաքանակով և 350 տարբերակով։ 1964 թվականին արժանացել է Շանսոնիե ընկերության հատուկ մրցանակին։

1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի հետ ստեղծած «Քեզ համար, Հայաստան» երգը, որը կատարում էին Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների էստրադային երգիչները, բավականին ճանաչելիություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Երգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է աղետյալների օգնության հիմնադրամին։

1988 թվականին Կառվարենցը այցելել է Հայաստան (նրա առաջին այցը հայրենիք եղել էր 1977 թվականին)։ 1974 թվականի ապրիլի 24-ին Փարիզի Փլէյել համերգասրահում հնչել է Կառվարենցին պատկանող «Անոնք ինկան» երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության միլիոնավոր նահատակներին։

Կառվարենցը մահացել է 1993 թվականին Փարիզում։

Remove ads

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads