Ժունինյո Պերնամբուկանո
ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Անտոնիո Աուգուստո Ռիբեիրո Ռեիս Ժունիոր կամ պարզապես Ժունինյո (պորտ.՝ Antônio Augusto Ribeiro Reis Junior, հունվարի 30, 1975[1], Ռեսիֆի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան և տուգանային հարվածների վարպետ։ Ժունինյոն համարվում է բոլոր ժամանակների լավագույն տուգանային հարվածներ իրացնողներից մեկը։
Ժունինյոի ֆուտբոլային կարիերան սկսվել է «Վասկո դա Գամա» ակումբում, որի հետ նա հաղթել է մի քանի մրցանակներ, որոնց թվում են Բրազիլիայի առաջնությունում երկու հաղթանակները (1997 և 2000)։ 2001 թ.-ին Ժունինյոն տեղափոխվեց ֆրանսիական «Լիոն»։ «Լիոնի» կազմում ֆուտբոլիստը յոթ անգամ անընդմեջ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 2009 թ.-ին Ժունինյոն, «Լիոնի» հետ պայմանագրի ավարտից հետո, տեղափոխվում է քաթարական «Ալ-Գարաֆա» ակումբ։ 2011 թվականին Ժունինյոն վերադարձել է «Վասկո դա Գամա», որտեղ սկսել էր իր կարիերան։
Բրազիլիայի հավաքականի կազմում Ժունինյոն անց է կացրել 40 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։
Ժունինյոն համարվում է աշխարհի լավագույն տուգանայիններ իրացնողներից մեկը։ «Լիոն»-ի կազմում նա 44 անգամ է տուգանայինից գրավել է մրցակիցների դարպասը։ Նրա հարվածներից հետո գնդակը գրեթե չի պտտվում օդում։ Այն փոխում է իր ուղղությունը անկանխատեսելիորեն, որից հետո դարպասապահը դժվարությամբ է կարողանում պահել գնդակը։
Remove ads
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads