Իլիի մայր տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Իլիի մայր տաճար (անգլ.՝ Ely Cathedral), Իլի քաղաքի մայր տաճարը, Իլիի թեմի կենտրոնը, Իլիի եպիսկոպոսի նստավայրը։
Տաճարի շինարարությունը շարունակվել է մոտ 300 տարի` 1083-1375 թվականներին։ Նախկինում դրա տեղում եղել է եկեղեցի, որը հիմնադրվել է 7-րդ դարում սուրբ Էթելդրեդայի կողմից։ Եկեղեցին ունեցել է մենաստան, որն ավերվել է 9-րդ դարում վիկինգների կողմից։ Տաճարի շինարարությունը սկսվել է տեղի աբբա Սիմեոնի նախաձեռնությամբ։ Անգլո-սաքսոնական եկեղեցին ավերվել է, բայց նրա մասունքները պահպանվել և ավելի ուշ տեղափոխվել են տաճար։ Տաճարի կենտրոնական աշտարակը նրա հնագույն շինությունն է։ Արևմտյան աշտարակը կառուցվել է 1174-1197 թվականների։ Տաճարի առավել հին հատվածները կառուցված են ռոմանական ոճով, իսկ ավելի ուշ կառուցված մասերը` անգլիական գոթիկայով։ 1321-1349 թվականներին հյուսիսային կողմում կառուցվել է մատուռ։
Արևմտյան աշտարակի բարձրությունը 66 մ է, տաճարի երկարությունը` 163 մ, որից նավի երկարությունը` 75 մ. այն մինչև օրս էլ ամենամեծ երկարությամբ նավն է Մեծ Բրիտանիայում։ Խաչակենտրոնի վրա խոյանում է 52 մ բարձրությամբ ութանկյուն աշտարակը[4]։

Հենրի VIII-ի կողմից եկեղեցիների լուծարման ժամանակ տաճարը համեմատաբար քիչ է տուժել, չնայած լրջորեն վնասվել են մատուռի քանդակներն ու Էթելդրեդայի հանգստարանը։ 1451 թվականին տաճարը վերականգնվել է։
17-րդ դարում Իլիի եպիսկոպոս է նշանակվում Մեթյու Ռենը` նշանավոր ճարտարապետ Քրիստոֆեր Ռենի քեռին, ով 1650-ական թվականներին նախագծում է տաճարի հյուսիսային կողմի դարպասները գոթական ոճով։
Տաճարում թաղված են նշանավոր շատ մարդիկ։ Նրանցից են`
- Սուրբ Էթելդրեդա - քաղաքի պատմության կարևոր դեմքերից մեկը
- Սուրբ Վիտբուրգան - Էթելդրեդայի քույրը
- Ալֆրեդ Էթելինգ - Էթելրեդ II-ի զավակներից մեկը
- Գուգո Նորթուոլդցի - Իլիի եպիսկոպոս (13-րդ դար)
- Լուի Լյուքսեմբուրգցի - Իլիի եպիսկոպոս (15-րդ դար)
- Ջորջ Բասևի - մահացել է 1845 թվականին՝ տաճարում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads