Իոսիֆ Մանյուշիս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Իոսիֆ Անտոնովիչ (լիտվ․՝ Juozas Maniušis, դեկտեմբերի 25, 1910, Maĺkaŭka, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 17, 1987, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր (1970), ԽՄԿԿ անդամ (1945)։
1938-1941 թվականներին որպես ինժեներ աշխատել է Կիևում, Բերդիչեում, Լենինգրադում։ 1941-1944 թվականներին ծառայել է բանակում, մասնակցել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին։
1944-1950 թվականներին աշխատել է Վիլնյուսի, ապա՝ Կաունասի քաղգործկոմներում։ 1954 թվականին եղել է Լիտվական ԽՍՀ շինարարության, 1954-1955 թվականներին՝ քաղաքային և գյուղական շինարարության նախարար, 1955-1965 թվականներին՝ ԼԿԿ ԿԿ քարտուղար, 1967 թվականի ապրիլից՝ ԼԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ ԽՄԿԿ 14-15-րդ համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ Եղել է նաև ԽՍՀՄ VI-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի և չորս այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 238)։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads