Իվան Գուբկին

From Wikipedia, the free encyclopedia

Իվան Գուբկին
Remove ads

Իվան Միխայլովիչ Գուբկին (ռուս.՝ Иван Михайлович Губкин, սեպտեմբերի 9 (21), 1871, Պոզդնյակովո, Մուրոմսկի շրջան, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1939(1939-04-21)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային երկրաբան, խորհրդային նավթային երկրաբանության հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929 թվականից), ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1936 թվականից)։ Պետերբուրգի լեռնային ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է Երկրաբանական կոմիտեում։ 1920—30-ական թվականներին ղեկավարել է երկրաբանական կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ։ Աշխատությունները նվիրված են նավթի երկրաբանությանը։ «Ուսմունք նավթի մասին» դասական երկում Գուբկինը ստեղծել է իր տեսությունը նավթի ծագման, նավթային հանքավայրերի ձևավորման պայմանների մասին, մշակել նավթի և գազի միգրացիայի, նավթային կուտակումների դասակարգման հարցերը, տեղաբաշխման օրինաչափությունները։

Արագ փաստեր Իվան ԳուբկինИван Губкин, Ծնվել է ...
Remove ads
Remove ads

Գուբկինի աշխատանքները

Մեծ տեսական և գործնական արժեք ունեցան Գուբկինի աշխատանքները Վոլգա-Ուրալյան շրջանի նավթային բազայի ստեղծման վերաբերյալ։ «Ուրալա-Վոլգյան նավթաբեր մարզը» աշխատությունում Գուբկինը կանխատեսեց այդ շրջանի նավթարդյունաբերական հեռանկարները։ Չնայած որոշ երկրաբանների դիմադրությանը, Գուբկինի տեսակետները հաղթեցին։ Գուբկինի անմիջական մասնակցությամբ էին լուծվում Ուրալա-Կուզնեցկի կոմբինատի, Կարագանդայի, Ալթայի միներալահումքային բազայի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի, Անդրկովկասի արդյունաբերական զարգացման խնդիրները։ 1937 թվականին Գուբկինը ընտրվեց Միջազգային երկրաբանական կոնգրեսի Մոսկվայում տեղի ունեցած 17-րդ նստաշրջանի նախագահ։ Նա առաջին գումարման ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ էր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գուբկինի անունով կա քաղաք ՌԽՖՍՏ Բելգորոդի մարզում։ Նրա անունը շնորհվել է Մոսկվայի նավթաքիմիական և գազի արդյունաբերության ինսաին և Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ երկրաբանության համալսարանին։ 1949 թվականին ԽՍՀՄ ԳԱ հաստատել է Ի․ Մ․ Գուբկինի անվան դրամական մրցանակ։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads