Լադո Գուդիաշվիլի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լադո (Վլադիմիր) Դավիթի Գուդիաշվիլի (մարտի 18 (30), 1896[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 20, 1980[1][5][3][…], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[6]), վրաց նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1972)։
Remove ads
Կենսագրություն
1910-1914 թվականներին սովորել է Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում։ 1919-1926 թվականներին ապրել է Փարիզում, հաճախել Ռոևսոնի ակադեմիան։ 1926-1932 թվականներին Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր էր։ Գուդիաշվիլիի գործերից հայտնի են «Ցոցխալի ձուկ» (1920), «Օթյակում» (1940), «Նիկո Փիրոսմանիշվիլու մահը» (1946) (բոլորն էլ՝ ՎԽՍՀ արվեստի թանգարան, Թբիլիսի)։ Նկարազարդել է Սուլխան Սաբա Օրբելիանիի «Հնարանքի իմաստություն» երկը (Սեպիա, 1939 և 1960 թվականներ)։ Սերտ կապերի մեջ է եղել Ե․ Թադևոսյանի, Ա․ Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Գ․ Գրիգորյանի (Ջիոտտո) հետ։ Պարգևատրվել է վրացական ԽՍՀ Ռուսթավելու անվան պետական մրցանակով։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads