Լարի Փեյջ

From Wikipedia, the free encyclopedia

Լարի Փեյջ
Remove ads

Լոուրենս Լարի Փեյջ[6] (անգլ.՝ Larry Page, մարտի 26, 1973(1973-03-26)[1][2][3], Իսթ Լենսինգ[4]), ամերիկացի համակարգչային գիտնական և համացանցային ձեռնարկատեր, ով Սերգեյ Բրինի հետ հիմնադրել է Գուգլը։ Գուգլի մայր կազմակերպության՝ Alphabet-ի գործադիր տնօրենը։ 2001 թվականի օգոստոսին հեռացավ պաշտոնից՝ այն թողնելով Էրիկ Շմիդտին, սակայն կրկին զբաղեցրեց գործադիր տնօրենի պաշտոնը 2011 թվականի ապրիլին։ 2015 թվականի հուլիսին նա հայտնեց գործադիր տնօրենի պաշտոնից կրկին հեռանալու իր մտադրության մասին։ Փեյջի ղեկավարությամբ Alphabet-ը ձգտում է մեծ ձեռքբերումների հասնել տարբեր ոլորտներում[7]։ Փեյջը PageRank-ի գյուտարարն է, որը Գուգլի հղումների դասակարգման հայտնի ալգորիթմներից մեկն է[8][9][10][11][12][13]։

Փեյջը նաև X Prize հիմնադրամի խորհրդի անդամն է և 2004 թվականին ընտրվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ[14]։ 2004 թվականին ստացել է Մարկոնի մրցանակի[15]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads