Լեոնիդաս դա Սիլվա
բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լիոնիդաս դա Սիլվա (բրազ.-պորտ.՝ Leônidas da Silva , նոյեմբերի 6, 1913[1] կամ սեպտեմբերի 6, 1913, Սան Պաուլո, Բրազիլիա - հունվարի 24, 2004[2], Cotia, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Մինչ Պելեն ոմանք նրան համարել են երկրի լավագույն ֆուտբոլիստ[3]։
Remove ads
Կենսագրություն

Լեոնիդասը ծնվել է 1913 թվականի սեպտեմբերի 6-ին Ռիո դե Ժանեյրոյի Սան Կրիստովո շրջանում՝ Մանուել Նունես դա Սիլվայի և նրա կնոջ՝ Մարիայի ընտանիքում, որոնք որդուն անվանակոչել են Սպարտայի թագավոր Լեոնիդասի անունով[4]։ Նա վաղ տարիքից սկսել է ֆուտբոլ խաղալ «Պրայա Ֆորմոսայում»՝ Պոնտե Դոս Մարինեյրոսի մոտ, ինչը դուր չի եկել տղայի մորը, որը ցանկանում էր, որ նա կրթություն ստանա և ավելի շատ սովորի[4]։ Միաժամանակ նա սովորում էր Էպիպիսիո դա Սոուզայի դպրոցում, որտեղ նա վատ էր մաթեմատիկայի և գրականության մեջ, բայց նա լավագույնն էր ֆիզկուլտուրայում[4]։ 13 տարեկանում սկսել է իր ֆուտբոլային ելույթները՝ խաղալով «Սան Կրիստովան» ակումբի երիտասարդական թիմի կազմում[4]։
1938 թվականին Լեոնիդասը դարձել է Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն՝ չորս խաղում, ըստ ՖԻՖԱ-ի պաշտոնական տվյալների, խփելով ութ գոլ։
Առաջին իսկ խաղում բրազիլացիներին դիմակայել է Լեհաստանի ուժեղ հավաքականը։ Հանդիպումն ավարտվել է 6:5 հաշվով՝ հօգուտ Բրազիլիայի, իսկ Լեոնիդասն այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
Քառորդ եզրափակիչում բրազիլացիները ոչ պակաս համառ պայքարել են Չեխոսլովակիայի հավաքականի դեմ։ Առաջին ոչ-ոքիից հետո (1:1) տեղի է ունեցել լրացուցիչ հանդիպում, որտեղ անդրօվկիանոսյան թիմն ավելի ուժեղ է գտնվել՝ 2:1: Լեոնիդասն աչքի է ընկել և՛ առաջին, և՛ երկրորդ հանդիպումներում։
Աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ խաղին Բրազիլիայի հավաքականի մարզիչ Ադեմար Պիմենտան չգիտես ինչու որոշել է բաց չթողնել իր լավագույն ռմբարկուին, և արդյունքում Բրազիլիան դուրս չի եկել եզրափակիչ՝ պարտվելով 1:2 հաշվով։ Մարզչի նման տարօրինակ արարքի երկու վարկած կա. առաջինի համաձայն՝ Լեոնիդասը վնասվածք է ստացել Չեխոսլովակիայի հետ խաղում, մեկ այլ վարկածի համաձայն՝ մարզիչը հատուկ որոշել է պահպանել իր լավագույն ֆուտբոլիստին եզրափակչից առաջ, որտեղ, նրա կարծիքով, Բրազիլիան պարտավոր էր հայտնվել։
Շվեդիայի դեմ 3-րդ տեղի համար խաղում Լեոնիդասը ևս երկու գոլ է խփել և դարձել առաջնության լավագույն դիպուկահար։
Բրազիլիայի հավաքականի կազմում Լեոնիդասը 24 խաղում խփել է 25 գնդակ, այդ թվում՝ մեկ գոլ 1934 թվականին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում։ Այն ժամանակ Բրազիլիային չի հաջողվել առաջին փուլից այն կողմ անցնել։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Լեոնիդասը դարձել է հայտնի մեկնաբան։
Լեոնիդասը մահացել է 2004 թվականին Ալցհեյմերի հիվանդությունից՝ 90 տարեկան հասակում։
Remove ads
Բիսիկլետ
Ոմանք Լեոնիդասին համարում են այսպես կոչված «բիսիկլետի» հեղինակ (մկրատաձև հարված)[4]։ Սակայն Բրազիլիայում առաջինը այդ հարվածը կատարել է ոչ թե նա, այլ Պետրոնիլոն[5][6][7]։ Եվ «բիսիկլետա» տերմինը «A Platéia» թերթը օգտագործել է հենց Պետրոնիլոյի գոլից հետո, նույնիսկ Լեոնիդասի կարիերայի մեկնարկից առաջ։ Իսկ ավելի վաղ՝ Պետրոնիլյոյի գոլից առաջ, նման կերպ էր խփել չիլիացի Ռամոն Ունսագան, սակայն այդ գոլը Չիլիում ստացել էր «escuela chorera» մականունը, իսկ Արգենտինայում՝ «La chilena»[8]։ Իսկ նրանից հետո այդ հարվածը կիրառել է մեկ այլ չիլիացի՝ Դավիդ Արելանոն[4]։ Լեոնիդասին ճանաչում են որպես հեղինակ, քանի որ նա առաջինն էր, որը նման գնդակ է խփել Աշխարհի առաջնությունում, որին հետևում էին մարդիկ, որոնք նախկինում չէին կարող տեսնել նման գոլ[4]։
Remove ads
Ձեռքբերումներ
- Թիմ
- Սան Պաուլու նահանգի չեմպիոն (5)՝ 1943, 1945, 1946, 1948, 1949
- Դաշնային շրջանի չեմպիոն (1891-1960) (3)՝ 1934, 1935, 1939
- Ռիո Բրանկոյի Գավաթակիր՝ 1932
- Ռոքի Գավաթի գավաթակիր՝ 1945
- Աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիր՝ 1938
- Անձնական
- Դաշնային շրջանի առաջնության լավագույն ռմբարկու(1891-1960) (2)՝ 1938 (16 գոլ), 1940 (30 գոլ)
- Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու (1)՝ 1938 (7 գոլ)
Ելույթների վիճակագրություն
Remove ads
Անձնական կյանք
Լեոնիդասը դավանանքով կաթոլիկ էր, իսկ քաղաքական նախասիրություններով՝ կոմունիստ։ 1945 թվականին Բրազիլիայի նախագահական ընտրություններում ֆուտբոլիստը բացահայտորեն աջակցել է Բրազիլիայի կոմունիստական կուսակցության թեկնածուին՝ Յեդո Ֆիկուսուին։ «Ես քվեարկել եմ Ֆիուսայի օգտին, քանի որ ես ժողովրդի մարդ եմ»[11]։ Երբ Լեոնիդասին հարցրել են, թե ինչպես կարող է լինել և՛ կաթոլիկ, և՛ կոմունիստ, նա պատասխանել է, որ և՛ կաթոլիկությունը, և կոմունիզմը հոգ են տանում աղքատների մասին[11]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads