Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938, երրորդ Աշխարհի գավաթի խաղարկությունն է, որը անցակցվել է Ֆրանսիայում 1938 թվականի հունիսի 4-ից 19-ը։ Իտալիան նորից հաղթեց առաջնությունում (դառնալով առաջին և միակ հավաքականը, որն Աշխարհի գավաթը երկու անգամ նվաճել է նույն մարզիչի` Վիտտորիո Պոցոյի օրոք), եզրափակչում առավելության հասնելով Հունգարիայի նկատմամբ 4-2 հաշվով։
Remove ads
Անցկացման վայրի ընտրություն
Ֆրանսիան որոշվեց որպես առաջնության անցկացման վայր ՖԻՖԱ-յի կողմից Բեռլինում 1936 թվականի օգոստոսի 13-ին։ Ֆրանսիան քվեարկության արդյունքներով առաջ անցավ Արգենտինայից և Գերմանիայից։ Որոշումը բողոքի ալիք բերձրացրեց Հարավային ամերիկայում, քանի որ արդեն երկրորդ անգամ անընդմեջ առաջնությունը տեղի էր ունենում Եվրոպայում։ Սա վերջին Աշխարհի գավաթն էր, որը տեղի ունեցավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Remove ads
Որակավորում
Քանի որ Աշխարհի գավաթի խաղարկությունը որոշվեց անցկացնել Եվրոպայում Ուրուգվայը և Արգենտինան հրաժարվեցին մասնակցությունից, իսկ Իսպանիան չմասնակցեց պատերազմի պատճառով։
Առաջին անգամ ընդունող երկիրը (Ֆրանսիան) և գործող չեմպիոնը (Իտալիա) որակավորվեցին ավտոմատ։ Գործող չեմպիոններին տրվեց ավտոմատ որակավորվելու իրավունք մինչև 2006 թվականի Աշխարհի գավաթը, երբ այս կանոնը հանվեց։
Մյուս 14 տեղերից 11-ը տրվեց Եվրոպային, երկուսը Ամերիկային, մեկը` Ասիային։ Արդյունքում միայն երեք ոչ եվրոպական հավաքական մասնակցեցին առաջնությանը` Բրազիլիան, Կուբան և Հոլանդական Օստ Ինդիան։
Ավստրիան որակավորվեց Աշխարհի գավաթին, սակայն որակավորումից հետո հրաժարվեց մասնակցությունից Գերմանիայի հետ միանալու պատճառով։ Չնայած Ավստրայի հրաժարվելում, հավաքականի որոշ ֆուտբոլիստներ մասնակցեցին Գերմանիայի դրոշի ներքո (ավստրիացի լեգենդար խաղացող Մատիաս Սինդելարը հրաժարվեց խաղալ Գերմանիայի դրոշի ներքո)[1]։ Լատվիան Ավստրիայի խմբում զբաղեցրել էր երկրորդ տեղը, սակայն չմասնակցեց առաջնությանը, իսկ Ավստրիայի տեղը մնաց դատարկ։ Շվեդիան, որը պետք է լիներ Ավստրիայի մրցակիցը ավտոմատ անցավ հաջորդ փուլ։
Այս առաջնությունում առաջին և միակ անգամ մասնակցեցին Կուբան և Հոլանդական Օստ Ինդիան (ներկայումս Ինդոնեզիա)։ Այս առաջնությունում առաջին անգամ մասնակցեցին Լեհաստանը և Նորվեգիան։ Լեհաստանը և Նիդերլանդները մինչև 1974 թվականը այլևս չորակավորվեցին։
Remove ads
Ձևաչափ
1934 թվականի փլեյ-օֆֆ ձևաչափը պահպանվեց։ Եթե հիմնական ժամանակի 90 րոպեներից հետո ոչ ոքի է, ապա խաղարկվում է 30 րոպե ավելացված ժամանակ։ Եթե հաշիվը դեռ հավասար է, ապա իրականացվում է վերախաղարկություն։ Սա երկու Աշխարհի գավաթներից վերջինն էր, որտեղ չանցկացվեցին խմբային փուլի խաղարկություններ։
Տեսություն

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխոսլովակիան, Հունգարիան, Կուբան և Բրազիլիան ընդգրկվեցին առաջին զամբյուղում 1938 թվականի մարտի 5-ին Փարիզում կայացած վիճակահանության ժամանակ[2]։
Առաջին յոթ խաղերից հինգում խաղարկվեցին ավելացված ժամանակ և երկու խաղում ստիպված եղան վերախաղարկելու։ Վերկախաղարկումներից մեկում Կուբան անցավ հաջորդ փուլ` հաղթելով Ռումինիային։ Մյուս վերախաղարկությունում Գերմանիան 2-4 հաշվով պարտվեց Շվեյցարիային։ Այս խաղի ընթացքում հանդիսատեսը թշնամաբար էր տրամադրված գերմանացիների դեմ և տարբեր առարկաներ էին նետում խաղացողների վրա, իսկ պարտության մեջ մեղադրեցին Գերմանիայի մարզիչ Սեպ Հերբերգերին, որ նա թիմում ընդգրկել էր հինգ ավստրիացու։ Գերմանացի լրագրողները հետագայում գրեցին, որ գերմանացիները և ավստրիացիները գերադասեցին խաղալ միմյանց դեմ նույն հավաքականի կազմում[3]։ Սա առաջին և միակ անգամն էր Աշխարհի գավաթի պատմության մեջ, որ Գերմանացիները չներառվեցին քառորդ եզրափակչում (նրանք չէին մասնակցել 1930 և 1950 թվականների աշխարհի առաջնություններին)։
Շվեդիան առանց խաղալու անցավ քառորդ եզրափակիչ, քանի որ Ավստրիան հրաժարվել էր իր մասնակցությունից, իսկ քառորդ եզրափակչում հաղթեցին Կուբային 8-0 հաշվով։ Ընդունող երկիր Ֆրանսիան պարտվեց Իտալիային, իսկ Շվեյցարիան պարտվեց Հունգարիային։ Չեխոսլովակիան ավելացված ժամանակում ոչ ոքի խաղաց Բրազիլիայի դեմ, երկրորդ խաղում Բրազիլիան հաղթեց 2-1 հաշվով։
Կիսաեզրափակչում Հունգարիան հաղթեց շվեդներին 5-1 հաշվով, իսկ Իտալիան հաղթեց Բրազիլիային 2-1 հաշվով։ Բրազիլիան նվաճեց բրոնզե մեդալը` հաղթելով Շվեդիային 4-2 հաշվով։
Համաձայն ասեկոսեների, եզրափակչից առաջ Բենիտո Մուսոլինին հեռագիր է ուղարկել հավաքականին ասելով,-«Vincere o morire!» (թարգմանաբար «Հաղթանակ կամ մահ»)։ Սակայն այս հեռագիրը չի պահպանվել և Իտալիայի խաղացող Պիետրո Ռավան ասել է, որ դա ճիշտ չէ, և Մուսոլինին հեռագիր է ուղարկել ցանկանալով հաջողություն, բայց երբեք հաղթանակ կամ մահ[4]։
Եզրափակիչը կայացավ Ստադ Օլիմպիկ դե Կոլոմբեսում, Փարիզ։ Իտալացիները հաշվում արագ առաջ անցան, սակայն հունգարացիները երկու րոպե հետո հավասարեցրեցին հաշիվը։ Քիչ անց իտալացիները նորից առաջ անցան, իսկ խաղակեսը ավարտվեց 3-1 հաշվով, իսկ հանդիպումը ավարտվեց 4-2 հաշվով հօգուտ իտալացիների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Աշխարհի գավաթը չխաղարկվեց մյուս 12 տարիներին մինչև 1950 թվականը։ Արդյունքում Իտալիան մնաց աշխարհի չեմպիոն 16 տարի անընդմեջ, 1934 թ.-ից 1950 թվականները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ՖԻՖԱ-ի իտալացի փոխնախագահ Օտորիո Բարազին թաքցրեց գավաթը իր անկողնու տակ կոշիկի պահարանով` թույլ չտալով, որ այն ընկնի նվաճողների ձեռքը[5]։
Remove ads
Մարզադաշտեր
Նախատեսված էր, որ առաջնությունը կանցկացվի 10 քաղաքներում.
Բոլոր այս մարզադաշտերում բացի Լիոնից անցկացվեցին խաղեր, Լիոնում չանցկացվեց, քանի որ Ավստրիան հրաժարվեց մասնակցել առաջնությանը։
Remove ads
Արդյունքներ
1/8 եզրափակիչ | Քառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | |||||||||||
5 հունիս – Մարսել | ||||||||||||||
Իտալիա (ա.ժ.) | 2 | |||||||||||||
12 հունիս – Փարիզ (Օլիմպիկ) | ||||||||||||||
![]() |
1 | |||||||||||||
Իտալիա | 3 | |||||||||||||
5 հունիս – Փարիզ (Օլիմպիկ) | ||||||||||||||
![]() |
1 | |||||||||||||
![]() |
3 | |||||||||||||
16 հունիս – Մարսել | ||||||||||||||
![]() |
1 | |||||||||||||
Իտալիա | 2 | |||||||||||||
5 հունիս – Ստրասբուրգ | ||||||||||||||
Բրազիլիա | 1 | |||||||||||||
Բրազիլիա (ա.ժ.) | 6 | |||||||||||||
12 և 14 հունիս – Բորդո | ||||||||||||||
![]() |
5 | |||||||||||||
Բրազիլիա | 1 (2) | |||||||||||||
5 հունիս – Հավր | ||||||||||||||
![]() |
1 (1) | |||||||||||||
![]() |
3 | |||||||||||||
19 հունիս – Փարիզ (Օլիմպիկ) | ||||||||||||||
![]() |
0 | |||||||||||||
Իտալիա | 4 | |||||||||||||
5 հունիս – Ռեյմս | ||||||||||||||
Հունգարիա | 2 | |||||||||||||
Հունգարիա | 6 | |||||||||||||
12 հունիս – Լիլ | ||||||||||||||
![]() |
0 | |||||||||||||
Հունգարիա | 2 | |||||||||||||
4 և 9 հունիս – Փարիզ (Պրենս) | ||||||||||||||
![]() |
0 | |||||||||||||
![]() |
1 (4) | |||||||||||||
16 հունիս – Փարիզ (Պրենս) | ||||||||||||||
Գերմանիա | 1 (2) | |||||||||||||
Հունգարիա | 5 | |||||||||||||
5 հունիս – Լիոն | ||||||||||||||
![]() |
1 | Երրորդ տեղ | ||||||||||||
![]() |
w/o | |||||||||||||
12 հունիս – Անթիբ | 19 հունիս – Բորդո | |||||||||||||
![]() |
— | |||||||||||||
![]() |
8 | Բրազիլիա | 4 | |||||||||||
4 և 9 հունիս – Թուլուզ | ||||||||||||||
![]() |
0 | ![]() |
2 | |||||||||||
![]() |
3 (2) | |||||||||||||
![]() |
3 (1) | |||||||||||||
1/8 եզրափակիչներ
Վերախաղարկումներ
Քառորդ եզրափակիչներ
Վերախաղարկում
Կիսաեզրափակիչներ
Խաղ երրորդ տեղի համար
Եզրափակիչ
Remove ads
Ռմբարկուներ
Յոթ գոլով Լեոնիդասը դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու։ Ընդհանուր 84 գոլի հեղինակ դարձան 42 տարբեր խաղացող, որից եկուսը գրավեցին սեփական դարպասը։
|
|
|
- 3 գոլ
|
- 2 գոլ
- 1 գոլ
- Ինքնագոլեր
Remove ads
ՖԻՖԱ ներկայացված մրցաշարային աղյուսակ
1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[17][18]։ 1938 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads