Լիխտենֆելս (Վերին Ֆրանկոնիա)

From Wikipedia, the free encyclopedia

Լիխտենֆելս (Վերին Ֆրանկոնիա)map
Remove ads

Լիխտենֆելս (գերմ.՝ Lichtenfels ), կոմունա Գերմանիայում, Բավարիա համայնքում։ Գտնվում է Վերին Ֆրանկոնիա վարչական շրջանի ենթակայության ներքո։ Կոմունան գտնվում է Լիխտենֆելսի շրջանում։ Բնակչությունը կազմում է 555 մարդ, (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[1]։ Տարածքը` 32,91 կմ²։ Պաշտոնական կոդը` 09 4 78 139։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիխտենֆելս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կոմունա, Երկիր ...
Remove ads

Նկարագրություն

Քաղաքը գտնվում է Մայն գետի վերին ափին, Կոբուրգից մոտ 15 կիլոմետր հարավ-արևելք և Բամբերգից 30 կիլոմետր հյուսիս-արևելք, «Աստծո այգիներ Վերին Մայնի վրա» կոչվող տարածքում։ 19-րդ դարի կեսերին Լիխտենֆելսը դարձել է զամբյուղների արտադրության և վաճառքի կենտրոն։ Վերին Մայնի բոլոր ծայրերից զամբյուղներ պատրաստողներն իրենց արտադրանքը վաճառքի են հանել Լիխտենֆելսում, որը (և դեռ մնում է) հյուսած գործի և այլնի ամենամեծ մանրածախ շուկան է։ Այդ ժամանակ զամբյուղ վաճառող առաջատար է եղել Ջոզեֆ Քրինքլին։ 1904 թվականից քաղաքում գործում է տեխնիկական քոլեջը, որը մասնագիտացած է զամբյուղագործության մեջ, իսկ 1912 թվականից ջուլհակություն է դասավանդվում կանանց։ Քաղաքը սկսել է զանգվածաբար զամբյուղներ արտադրել «ամբողջ ընտանիքով»։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո քաղաքը կոչվել է «գերմանական հյուսած աթոռների քաղաք»։ Մինչ օրս իրերի այս վիճակը պահպանվել է, քաղաքը ջուլհակագործական արտադրամասի արտադրանքի բացառիկ ներկրողն է։ Լիխտենֆելսը զամբյուղագործության մայրաքաղաքն է ողջ ժամանակակից Գերմանիայում, և իր տեսակի մեջ միակ քոլեջը, որը սովորեցնում է միայն այս արհեստը։ Ամեն տարի սեպտեմբերի վերջին անցկացվում է զամբյուղների տոնավաճառ (գերմ.՝ Korbmarkt - կորբմարկտ), այդ օրերին քաղաքը ողողվում է աշխարհի շատ երկրներից բերված զամբյուղների վաճառքով։ Քաղաքապետարանի դիմացի շուկայի հրապարակում կարելի է տեսնել աշխարհի ամենամեծ նվերների զամբյուղը։

Remove ads

Բնակչություն

2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Լիխտենֆելսի մունիցիպալիտետի բնակչությունը կազմել է 20169 մարդ։

Քաղաքի քաղաքապետներ

  • 2002 թվականից - դոկտոր Բիանկա Ֆիշեր
  • 1991-2002 - Ուինֆրեդ Բոգդան (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1959-1991 - դոկտոր Գյունթեր Հաուպտման (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1958 - Օտտո Բեց (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1951-1958 - Յոհան Ունրեյն (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1945-1951 - Ջուլիան Վիտման (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1945 - Բապտիստ Հոֆման
  • 1938-1945 - Վիլհելմ Կրաուտհեյմ (NSDAP)
  • 1930-1938 - Յոզեֆ Ուլենբերգեր
  • 1928-1930 - Նորբերտ Շիեր
  • 1912-1928 - Անդրեաս Մար

Քույր քաղաքներ

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վանդալիա, Օհայո նահագ (Վանդալիա)
  • Ֆրանսիա Կուռնոն-դ' Օվեռն
  • Շոտլանդիա Պրեստվիկ
  • Իտալիա Արիչչա (Ariccia)
  • Գերմանիա Ռայնիկենդորֆ - Բեռլինի վարչական շրջան
  • Գերմանիա Բադ Բերգզաբերն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads