Լինդա Փերրի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լինդա Փերրի (անգլ. Linda Perry, ապրիլի 15, 1965, Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ռոք կատարող, երգահան և երաժշտական պրոդյուսեր, ով իր առաջին հաջողություններին հասել է 4 Non Blondes խմբում։ Խմբից հեռանալուց հետո Փերրին ձևավորել է երկու ձայնագրող լեյբլ և գրել է մի քանի հայտնի հիթեր, մասնավորապես Գվեն Ստեֆանիի («What Are You Waiting For»), Փինքի («Get the Party Started»), Քրիստինա Ագիլերայի («Beautiful») համար։
Remove ads
Կենսագրություն
Երիտասարդ տարիներ
Ծնվել է 1965 թվականի ապրիլի 15-ին Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։
21 տարեկանում նա Սան Դիեգոյից տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ անցկացրել է իր մանկությունը, և սկսել իր երաժշտական կարիերան։
4 Non Blondes
1989 թվականին ձևավորվել է 4 Non Blondes խումբը, որի կազմում էին՝ Փերրին, բաս կիթառահար Քրիստա Հիլհաուսը (Christa Hillhouse), Շոննա Հոլը (Shauna Hall) Վանդա Դեյը (Wanda Day)։
1992 թվականին թողարկվել է դեբյուտային՝ Bigger, Better, Faster, More! ալբոմը, որը իր մեջ ներառում է «What’s Up?» հիթը։ Երկու տարի անց Փերրին լքել է խումբը։
Անձնական կյանք
Փերրին բացահայտ լեսբուհի է։
2014 թվականի մարտի 30-ից ամուսնացել է դերասանուհի Սառա Գիլբերտի հետ, ում հետ նա մինչ ամուսնությունը երկու տարի հանդիպել է[1]։ Ամուսինները որդի ունեն՝ Ռոդս Էմիլիո Գիլբերտ Փերրի (ծնվ. փետրվարի 28, 2015, ի ծնե՝ Գիլբերտ)։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Գիլբերտը հայցել է Փերիի հետ իրավական հարաբերությունների դադարեցման մասին հինգ տարվա ամուսնությունից հետո՝ նշելով նույն տարվա օգոստոսի 13-ին բաժանման ամսաթիվը, իսկ բաժանման պատճառը «անհաշտ անհամաձայնություններն» են[2]։
Remove ads
Սկավառակագրություն
4 Non Blondes
- Bigger, Better, Faster, More! (1992)
- Dear Mr. President (Live in Italy) (1993-1994)
Deep Dark Robot
- 8 Songs About a Girl (2011)
Սոլո աշխատանքներ
Ալբոմներ
- In Flight (1996)
- After Hours (1999)
- In Flight (2005, վերաթողարկում)
Սաունդթրեքեր
«Ագռավը։ Հրեշտակների քաղաք» (1996), Hollywood Records (Օգոստոսի 30, 1996)
- «Knock Me Out», Լինդա Փերրի
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads