Լյուդմիլա Պոդյավորինսկա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լյուդմիլա Պոդյավորինսկա (սլովակ.՝ Ľudmila Podjavorinská, ի ծնե՝ Riznerová, ապրիլի 26, 1872[1], Bzince pod Javorinou, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա - մարտի 2, 1951[1], Nové Mesto nad Váhom, Տենչինի երկրամաս, Սլովակիա), չեխոսլովակյան գրող, օգտագործել է հետևյալ կեղծանունները` Božena, Damascena, Ľ. Šeršelínová, Ľ. Špirifangulínová, Ľudka, Ľudmila, Ľudmila Ružodolská, Ľudmila Veselohorská, Ľ. Vrzalovská, M. Ružodolský, Milko Ružodolský, Nechtík, Nevädza, Podjavorinský, Sojka, Teta Ľudmila:
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1872 թվականի ապրիլի 26-ին Bzince pod Javorinou բնակավայրում, Յարավին քաղաքում, Ավստրո-Հունգարիայի Յավորին կոչվող քաղաքի մերձակայքում, այժմ՝ Սլովակիա, մանկավարժների ընտանիքում, որը 1910 թվականին տեղափոխվել է Նովե Մեստո նադ Վահոմ քաղաք։
Լյուդմիլան սովորել է իր հայրենի քաղաքում։ Գրականության ոլորտում նրա առաջին փորձերին աջակցում էին նրա հորեղբայր Ľudovít Rizner-ը և տեղացի հովիվ, միևնույն ժամանակ գրող Յան Պրավոսլավ Լեշկան (Ján Pravoslav Leška): Ավելի ուշ որոշ ժամանակ նա աշխատել է որպես Կարմիր խաչի աշխատակից, օգնել է իր հորը դպրոցում, սակայն իր կյանքի մեծ մասը գոյատևել է գրական գործունեությունից ստացած քիչ եկամտով։
Նա իր առաջին ստեղծագործությունը հրապարակել է Բուդապեշտի «Slovenské novini» թերթում և «Vlasť a svet» ամսագրում 1887-1888 թվականներին։ Սլովակիայում նրա ստեղծագործությունները հայտնվել են 1892 թվականին «Národnie noviny» և «Slovenské pohľady» թերթերում։ Նա սկզբում գրում էր բանաստեղծություններ, ապա որոշեց ինքն իրեն նվիրել արձակին։ Հայտնի է դարձել որպես ժամանակակից սլովակյան մանկական գրականության հիմնադիր։ Նրա որոշ ստեղծագործություններ թարգմանվել են օտար լեզուներով։ ԽՍՀՄ-ում հայտնի էին նրա «Կառուցել է ճնճղուկը» և «Փոքր գորտը» բանաստեղծությունները, ըստ որի՝ նույնանուն մուլտֆիլմ է նկարահանվել։
Լյուդմիլա Պոդյավորինսկան մահացել է 1951 թվականի մարտի 2-ին Նովոե Մեստո նադ Վահոմ քաղաքում, Չեխոսլովակիա, ներկայումս Սլովակիա։
Remove ads
Վաստակ
Լյուդմիլա Պոդյավորինսկայան Չեխոսլովակիայի ԽՍՀ ժողովրդական գրողի կոչում ստացած առաջին գրականագետն էր։ Նրա հայրենիքում բացվել է տուն-թանգարան, նրա անունով է կոչվել № 42849 աստերոիդը[3]։ 1972 թվականին գրատպության է հանձնվել Չեխոսլովակիայի փոստային նամականիշ՝ նվիրված գրողին[4]։
Remove ads
Ընտրյալ ստեղծագործություններ[5][6]
- Z vesny života ("From life's spring"), բանաստեղծություն (1895)
- V otroctve ("In slavery"), վեպ (1905)
- Žena ("Woman"), վեպ (1909)
- Kytka veršov pre slovenské dietky ("A bouquet of poems for Slovak children"), մանկական բանաստեղծություն (1920)
- Balady ("Ballads"), բանաստեղծություն (1930)
- Veršíky pre maličkých ("Verses for little ones"), մանկական բանաստեղծություն (1930)
- Medový hrniec ("Pot of honey"), մանկական բանաստեղծություն (1930)
- Baránok boží ("Lamb of God"), մանկական արձակ (1932)
- Klásky ("Ears of grain"), մանկական բանաստեղծություն (1947)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads