Լյուդովիկոս XIII Արդար

From Wikipedia, the free encyclopedia

Լյուդովիկոս XIII Արդար
Remove ads

Լյուդովիկոս XIII Արդար (ֆր.՝ Louis XIII le Juste, սեպտեմբերի 27, 1601(1601-09-27)[1][2][3][…], Ֆոնտենբլո, Ֆրանսիայի թագավորություն - մայիսի 14, 1643(1643-05-14)[1][2][3][…], Սեն-Ժերմեն-ան-Լե, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի և Նավառայի թագավոր Բուրբոնների դինաստիայից։

Արագ փաստեր Թագադրություն, Նախորդող ...

Իր ինններորդ տարելիցից մի քանի ամիս առաջ Լյուդովիկոսը դարձավ Ֆրանսիայի և Նավառայի թագավոր, այն բանից հետո երբ Լյուդովիկոսի հայրը՝ Հենրի IV-ը սպանվեց։ Նրա մայրը՝ Մարիա դե Մեդիչին, նշանակվեց երկրի կառավարիչ մինչև Լյուդովիկոսի չափահաս դառնալը։ Մարիա դե Մեդիչիի ոչ արդյունավետ կառավարման և քաղաքական ինտրիգները իր սիրելի իտալական անձնակազմի հետ բերեցին նրան, որ Լյուդովիկոսը ժամկետից շուտ 1617 թվականին իր վրա վերցրեց երկրի կառավարումը և առաջին հերթին վտարեց իր մորը և մահապատժի ենթարկեց նրա հետևորդներին, այդ թվում Կոնչինո Կոնչինիին, ով Ֆրանսիայի դատական համակարգում ամենաազդեցիկ մարդն էր։

Լյուդովիկոս XIII-ը շատ էր վստահում իր գլխավոր իշխաններին, սկզբում Շառլ դ'Ալբերին, այնուհետև Կարդինալ Ռիշելիե, ում հանձնել էր երկրի կառավարումը։ Թագավորը և կարդինալը հիշվում են Ֆրանսիական ակադեմիայի հիմնադրմամբ և Ֆրանսիական ազնվականության ապստամբության ճնշմամբ։ Լյուդովիկոսին տրվել է «արդար» մականունը Հուգենոտների և Հաբսբուրգյան Իսպանիայի դեմ պայքարելու համար[4]։

Հաբսբուրգների կայսրության դեմ Ֆրանսիայի խոշորագույն հաղթանակը եղավ 1635-59 թվականների ընթացքում Ռոկռոյի ճակատամարտում (1643 թվական), որից հինգ օր անց Լյուդովիկոսը մահացավ թոքախտից տուբերկուլոզից։ Այս ճակատամարտը հայտնի էր նրանով, որ վերջ դրվեց Իսպանիայի գերիշխանությանը Եվրոպայում և սկսվեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որը ամրապնդեց նրա որդին և իրավահաջորդը՝ Լյուդովիկոս XIV[5]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads