Սարկավագ
եկեղեցական աստիճան քրիստոնեության մեջ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սարկավագ (հուն.՝ διάκονος, բառացի՝ «ծառայող», «ծառա», «սպասավոր») քրիստոնեական եկեղեցում հնագույն եկեղեցական աստիճան է, որն ի սկզբանե ձևավորվել է որպես ծառայություն հոգևոր և համայնքային կարիքներին։ Սարկավագության ինստիտուտը սկիզբ է առել առաքելական ժամանակներից՝ Նոր Կտակարանի վկայությամբ, երբ ընտրվեցին յոթ անձինք՝ աջակցելու առաքյալներին նյութական ու կազմակերպական խնդիրների լուծման գործում (Գործք Առաքելոց 6.1–6)։ Տարբեր քրիստոնեական ավանդույթներում՝ Հայ Առաքելական, Ուղղափառ, Կաթոլիկ, ինչպես նաև Բողոքական և ժամանակակից այլ ուղղություններում, սարկավագի դերն ու գործառույթները կարող են տարբերվել՝ ընկալվելով որպես անցումային կամ մշտական աստիճան։ Սակայն բոլոր ավանդույթներում սարկավագությունը պահպանում է իր հիմնական էությունը՝ ծառայություն՝ ինչպես ծիսական, այնպես էլ բարեսիրական ու կրթական ոլորտներում[1][2]։
Remove ads
Հայ առաքելական եկեղեցի
Սարկավագությունը հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության վեցերորդ աստիճանը։ Սարկավագը եկեղեցու և սուրբ Սեղանի գլխավոր սպասավորն ու ձեռնադրված պաշտոնյան է։ Նրա հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ Սարկավագի բացակայության դեպքում այդ պարտականությունները կատարում է քահանան՝ նրա հագուստներով։

Remove ads
Պատմություն
Վաղ քրիստոնեական համայնքներում տնտեսական գործերը վարող ընտրովի անձ։ Պաշտոնական եկեղեցու կազմակերպումից և եպիսկոպոսության ստեղծումից հետո սարկավագը դարձել է եպիսկոպոսի օգնական, ապա աստիճանաբար մղվել է նվիրապետության ստորին աստիճան։ Սարկավագը հիշատակվում է Առաքելական թղթերում, իսկ Գործք առաքելոցում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունենում սարկավագների ընտրությունը, և ինչպես են առաքյալները նրանց պաշտոն հանձնում, որպեսզի սուրբ Սեղանին սպասարկեն և հոգածու լինեն նպաստի բաշխմանը։ Նրանց պարտականությունն էր նպաստ հավաքել և կարիքավորներին բաժանել, այցելել աղքատներին, հիվանդներին, այրիներին, որբերին, հալածյալներին և նրանց կարիքները հոգալ։ Հետագայում սարկավագի պաշտոնը սահմանափակվել է եկեղեցու մեջ[3]։
Մաշտոցում սարկավագի ձեռնադրության համար գոյություն ունի հատուկ արարողություն, որը կատարվում է սուրբ Պատարագի արարողությանը զուգընթաց, բեմի վրա։ Սարկավագը եկեղեցում շապիկի վրայից իր ձախ ուսից ուրար է կախում, որը ծառայության և լուծի խորհրդանշանն է։
Սարկավագները կարող են լինել կուսակրոն և ամուսնացած։ Կուսակրոն սարկավագները վանքերում պատրաստվում են կուսակրոն քահանայության համար։ Ամուսնացած և եկեղեցում տարիներ ծառայած անձինք կարող են ձեռնադրվել սարկավագ և ծառայել եկեղեցում[4]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads