Խաչատուր Սուքիասյան

հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia

Խաչատուր Սուքիասյան
Remove ads

Խաչատուր Ալբերտի Սուքիասյան (հայտնի է նաև «Գռզո» մականվամբ[1][2], սեպտեմբերի 15, 1961(1961-09-15), Երևան, Հայաստան), հայտնի քաղաքական գործիչ, նախկին գործարար։ Չորս անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է[3]։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Խաչատուր Սուքիասյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1961 թվականին, Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ որպես փականագործ։

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։

1985 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվել է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև՝ արտադրության պետ, իսկ 1989 թվականին նշանակվել է տնօրեն։ 1991-1992 թվականներին աշխատել է «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։

1992-1994 թվականներին աշխատել է Հայաստանի Արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։

Այնուհետև ամբողջովին զբաղվել է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել էր դեռևս 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։ 1996 թվականին ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվել են «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ում[4], որի նախագահն է եղել մինչև 2005 թվականին, երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տվել կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնացել է այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։

Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է Առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգի՝ inLOBBY GmbH ընկերության նախագահը[5]։

Նա նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։

Remove ads

Քաղաքական գործունեություն

Աժ պատգամավոր

ՀՀ ԱԺ ժատգամավոր է ընտրվել չորս անգամ՝

  • 1999 թվականին Երևանի թիվ 12 ընտրատարածքից
  • 2003 թվականին թիվ 15 ընտրատարածքից
  • 2007 թվականին թիվ 10 ընտրատարածքից
  • 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով

Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին[6]։

2021 թվականի օգոստոսի 2-ից` ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ։

Մարտի 1-ի իրադարձություններ

ՀՀ 2008 թվականի ընտրություններին սատարել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականին տեղի ունեցած հակաիշխանական ցույցերին։ 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով[7]։ 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Գրուպ» կոնցեռնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Խաչատուր Սուքիասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ[8]։ 2009 թվականին հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։

2018 թվականի իշխանափոխություն մասնակից

2018 թվականին սատարել է Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը[9]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads