Խոակին Կապառոս
իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Խոակին դե Խեսուս Կապառոս Կամինո (իսպ.՝ Joaquín de Jesús Caparrós Camino, հոկտեմբերի 15, 1955 կամ հոկտեմբերի 13, 1955, Ուտրերա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլային մարզիչ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը 2020-2022 թվականներին[1]։
Remove ads
Ֆուտբոլիստի կարիերա
Խոակին Կապառոսը Մադրիդի Ռեալի սան է, որտեղ առաջին քայլերն է արել ֆուտբոլում։ Երեք տարբեր ակումբներում հանդես գալուց հետո Կապառոսն ավարտել է իր ֆուտբոլիսի կարիերան և 26 տարեկանում դարձել մարզիչ։
Մարզչական կարիերա
2000 թվականին Կապառոսը հրավիրվեց «Սևիլյա»՝ փոխարինելու Խուան Կարլոս Ալվարեսին։ Կապառոսն ակումբը մարզել է 5 տարի։
2011 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է «Մալյորկայի»[2] գլխավոր մարզիչ՝ պայմանագիրը ստորագրելով մինչև առաջնության 201/12 մրցաշրջանի ավարտը[3]։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Միքայել Լաուդրուպին։ 2013 թվականի փետրվարի 4-ին փոխադարձ համաձայնությամբ կողմերը խզել են պայմանագիրը[4][5]։
ՀՖԱՀ
2020 թվականի մարտի 10-ին նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[6]՝ այդ պաշտոնում փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2022 թվականը։
Նվաճումներ
Որպես մարզիչ
- Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի հաղթող, 2000/01
- Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից, 2008/09
- Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչի մասնակից, 2009
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads