Կամո Նիգարյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կամո Նիգարյան (1950, Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2011, Երևան, Հայաստան), նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ։
Remove ads
Կենսագրություն
Կամո Նիգարյանը ծնվել է 1950 թվականին Ադրբեջանի Խանլար (Ելենենդորֆ) քաղաքում[1]։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Երաժշտությունը եղել է նրա ինքնարտահայտման և որոնման ձևերից մեկը և 1970-ականներին Նիգարյանը հիմնել է «Սարդեր» ռոք խումբը։
Ձևավորել է Գյումրու Մերկուրովի թանգարանը, «Ձիթողցենց տունը», Երևանի «Մոնումենտի», «Հեղափոխության», Եղիշե Չարենցի թանգարանները[2]։
Ստեղծագործական ուղի
Կամո Նիգարյանը համարվում է ֆիգուրատիվ արվեստի կամ տրանս-ավանգարդիա շարժման հայաստանյան ներկայացուցիչ։ Շարժումը ներառում է բոլոր այն արվեստի գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը։
Անհատական ցուցահանդեսներ
- 1967 թվականին Պուշկինի անվան դպրոց, Երևան, Հայաստան
- 2001 թվականին Հայաստանի նկարիչների միություն
- 2010 թվականին Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[3]
- 2012 թվականին «Նախակերպեր», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[4]
- 2015 թվականին «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս», Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Երևան[5][6]
Մեջբերումների Կամո Նիգարյանից
Մեր հիշողությունների վերահսկմանը ենթակա է միայն ու միայն անցյալը … Գիտակցությամբ է սրբագրվում հիշողությունը…Եվ գիտակցության ուրվագծերն են որոշարկում մեր ճամփորդության երթուղին … Ճամփորդեք ձեր հիշողության ալիքներով։ Շուռ բերեք ձեր ներսը։ Հակառակ դեպքում չեք կարողանա ինքներդ ձեզ հակադրել իրականությանը։ Հնարավոր է, որ սա տխուր իրողություն է, բայց՝ փաստ։
Արվեստը պիտի վրդովմունք առաջացնի, դա է սկիզբների սկիզբը։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads