Կանարյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կանարյան կղզիներ կամ Կանարներ (իսպաներեն՝ Islas Canarias, բառացի՝ Շների կղզիներ, լատիներեն՝ canis – շուն), 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային, որի ինքնավարություններից մեկն են 16.08.2003 թ-ից)։
Remove ads
Անվանում
Կղզիներն իսպաներեն անվանվում են Islas Canarias՝ Շների կղզիներ ― լատիներեն canis՝ «շուն» բառից։ Այդպես է կղզիներն անվանել 1402 թվականին դրանք հայտնագործած ֆրանսիացի ծովագնաց Ժան դը Բետանկուրը՝ հիշելով, որ դեռ հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագը նշում էր, որ Աֆրիկայի ափերի դիմաց՝ Ատլանտյան օվկիանոսում գոյություն ունի մի կղզի, ուր ապրում են մեծ շներ։ Այդ պատճառով էլ ենթադրվող կղզուն տվել է Canaria անվանումը[2]։
Remove ads
Աշխարհագրություն
Տարածքը՝ 7 447 կմ2, բնակչությունը՝ 1 843 755 մարդ (2003 թ.), վարչական կենտրոնը՝ Սանտա Կրուզ դե Տեներիֆե և Լաս-Պալմաս քաղաքն է։ Հիմնական կղզիներն են՝ Տեներիֆե (2.057 կմ2), Ֆուերտևենտուրա (1.730 կմ2), Գրան-Կանարիա (1.532 կմ2), Գոմերա (378 կմ2), Պալմա (708 կմ2), Հիեռո (277 կմ2), Լանսարոտե (795 կմ2)։
Կան մի շարք քնած և գործող հրաբուխներ, որոնցից ամենաբարձրը Տեներիֆե կղզում գտնվող Տեյդե հրաբուխն է (3718 մ)։
Բնություն
Գերակշռում են մշտադալար անտառներն ու թփուտները։
Remove ads
Աստղագիտություն
Կանարյան կղզիների երկինքը համարվում է Եվրոպայում ամենապարզն ու լուսավորը։ Հենց այս պատճառով այնտեղ են տեղակայված Եւրոպական մի շարք հայտնի ընկերությունների աստղադիտարաններ։ Կղզիները այս պատճառով հաճախ "Եվրոպայի Աչքերն" են համարվում։
Տնտեսություն
Գյուղատնտեսությունը արևադարձային է։ Զարգացած է ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։ Խոշոր նավահանգիստներն ու հանգստավայրերն են Լաս-Պալմասն ու Սանտա-Կրուզ-դե Տեներիֆեն։
Տես նաև
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads