Կառլեն Ադամյան (սրտաբան)
հայ սրտաբան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կառլեն Գրիգորի Ադամյան (հունվարի 19, 1937[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1985), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2]։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2009)։ ԱՊՀ երկրների սրտաբանների ընկերակցության նախագահության (1996 թվականից) անդամ։ ՀԽՍՀ պետական մրցանակակիր (1988), Մխիթար Հերացու մեդալակիր (1998)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլեն Ադամյան (այլ կիրառումներ)
Remove ads
Կենսագրություն
1959 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Սրտաբանության և սրտի վիրահատության ինստիտուտի ասպիրանտ, 1965 թվականից նույն ինստիտուտի աշխատակից, 1972-1982 թվականներին՝ խրոնիկական սրտի իշեմիկ հիվանդության բաժնի վարիչ[3], 1979 թվականից՝ Երևանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1995 թվականից, միաժամանակ, Ազգային առողջապահության ինստիտուտի կլինիկական սրտաբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան (1979-2001), Հայաստանի սրտաբանների ընկերակցության նախագահ (1982 թվականից), Սրտաբանների եվրոպական ընկերակցության գլխավոր անսամբլեայի անդամ (1983 թվականից)[4]։
Remove ads
Գործունեություն
Ավելի քան 250 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 4 մենագրությունների հեղինակ է[5]։ Գիտական գործունեությունը նվիրված է սրտաբանության բնագավառում կլինիկաֆունկցիոնալ ուղղության ներդրմանը[3]։ Աշխատանքները վերաբերում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում սրտի դիաստոլային ֆունկցիայի խանգարման և ձախ փորոքի ձևափոխման մեխանիզմներին, դրանց կանխարգելման հնարավորություններին։
Մշակել է սրտի իշեմիկ հիվանդության և բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկել արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկական փուլի զարգացման դասակարգում։ Կլինիկական սրտաբանության մեջ ներդրել է կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները, զբաղվել զարկերակային հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ[6]։
Remove ads
Պարգևներ, մրցանակներ
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1988)
- Մխիթար Հերացու մեդալ (1998)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար»
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2009)[4]։
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2014)
Երկեր
- Սիրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հետազոտության ժամանակակից մեթոդներ, Ե., 1990 (համահեղինակ) ;
- Սրտի իշեմիկ հիվանդությաուն, Ե., 1984 ;
- Ալկոհոլը և սիրտանոթային համակարգը, Ե., 1987 ;
- Нагрузочные тесты и ишемическая болезнь сердца, Е.,1984 (համահեղինակ) ;
- Клиника и лечение нарушенинй ритма серца, Е., 1991 (համահեղինակ) ;
- Хроническая сердечная недостаточность, Е., 2003 (համահեղինակ)[7]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads