Կիզիստրա

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Կիզիստրա, Կիզիստրե, Կնդռոսկավի բերդ (հուն․՝ Κυ΄ξιστρα ), բերդաքաղաք Կիլիկիայի հյուսիս-արևելքում, Կապադովկիայի սահմանակցությամբ։ Պտղոմեոսը հիշատակում Է Կապադովկիայում, Պետինգերյան իջևանագրությունը՝ Կեսարիա և Տիանա քաղաքների միջև, հայ պատմիչները՝ Արգեոս լեռան մերձակայքում, Ձկնջուր կոչվող վայրում։ Կիզիստրայի հույն տերերը՝ Սանդալեի որդիները, մոտ 1080 թվականին դավադրաբար (հավանորեն կայսեր թելադրանքով) սպանեցին Հայոց վերջին Բագրատունի գահակալին՝ վտարանդի Գագիկ Բ թագավորին։ 1111 թվականին Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Ա-ն վրիժառությամբ կոտորեց Սանդալեի որդիներին, բռնագրավեց նրանց գանձերը, հետ վերցրեց և իր հետ արքունիք տարավ Գագիկի թագը, զենքերն ու զրահը, իսկ Կիզիստրան դարձրեց իր իշխանության սահմանակալ բերդերից մեկը։

Արագ փաստեր Կիզիստրա, Տեսակ ...

Ըստ Ղ. Ալիշանի Կիզիստրա բերդի մոտ պետք է լիներ գտնվելիս Արգեոսի դաշտ, (Առժախասադաշտ, Առժախաի դաշտ, Արգեսաի դաշտ, Արժիաս, Արժիասի դաշտ, Արջիասի դաշտ )[1]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads