Կինիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կինիկներ (հուն․՝ [κυυικός, Κυνόσαργες] error: {{lang}}: text has italic markup (help) ՝ Կինոսարգես՝ բլուր Աթենքում), ցինիկներ (լատին․՝ cynici), Հին Հունաստանում գործած սոկրատեսյան փիլիսոփայական ամենանշանակալից դպրոցներց մեկը, որի հիմնադիրը համարվում է Սոկրատեսի աշակերտ Անտիսթենեսը[1], իսկ ամենավառ ներկայացուցիչը՝ Դիոգենես Սինոպացին։

Գաղափարախոսություն
Անտիկ պոլիսների ճգնաժամի պայմաններում կինիկները (Անտիսթենես, Դիոգենես Սինոպացի, Կրատես) արտահայտել են ազատ հույների աղքատ դասերի գաղափարախոսությունը։ Առավել հայտնի են նրանց բարոյական ըմբռնումները։ Կինիկները ձգտել են ծայրահեղ պարզեցված ապրելակերպի մշակման, որի սկզբունքները գործնականում կիրառել են իրենց կյանքում։ Մարդու էությունն ու երջանկությունը գտել են սոցիալական շրջապատից դուրս, անհատի բարոյական ինքնուրույնության մեջ, այս պատճառով կոչ են արել ասկետիզմ և կոսմոպոլիտիզմ, վերադարձ դեպի բնություն, ժխտել են կրոնը, բարոյականությունը, իրավունքը և ընդհանրապես քաղաքակրթությունն ու նրա նշանակությունը մարդու կյանքում, լավագույն են համարել մարդու ծայրահեղ թշվառ, նույնիսկ նվաստացուցիչ վիճակը։ Սոցիալ-բարոյական ըմբռնումների և հասարակական նորմերի նկատմամբ նրանց անտարբերության արտահայտություն են տակառում Դիոգենեսի բնակվելու և Կրատեսի՝ ուղղակի հրապարակում ամուսնանալու ավանդությունները։ Իմացաբանության մեջ կինիկները հարել են սոփեստների սենսուալիզմին։
Remove ads
Կինիկների ուսմունք
Կինիկների ուսմունքը ստոիցիզմի անմիջական հիմքերից է, իսկ նրանց ընդունած ապրելակերպի սկզբունքները ազդել են քրիստոնեական ասկետականության գաղափարախոսության ձևավորման վրա։
Հայտնի կինիկներ
- Անտիսթենես
- Դիոգենես Սինոպացի
- Հիպարքիյա
- Կերկիդ
- Կրատետ Թեբեացի
Գրականություն
- Нахов И. М., Киническая литература, М., «Наука», 1981.
- Нахов И. М. Кинизм и цинизм. Отжившее и живое (к истории понятия и слов) Արխիվացված 2011-11-08 Wayback Machine // Живое наследие античности. Вопросы классической филологии, Вып. IX. М., 1987, с. 231—245
- Нахов И.М. Философия киников. - М. - 1982.
- «Антология кинизма», М., «Наука», 1984.
- Диоген Лаэртский, «О жизни, учениях и изречениях знаменитых философов», М., «Мысль», 1986.
Remove ads
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads