Կոմորյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կոմորյան կղզիներ (արաբ.՝جزر القمر), կղզի-պետություն, գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ։ Ափերը շրջապատված են բուստային խութերով։
Remove ads
Անվանում
Հույն աշխարհագրագետ Պտղոմեոսը Աֆրիկայի արևելյան ափի մոտ հիշատակում է Ore Selenaie ― «Լուսնային լեռներ»․ լատիներեն թարգմանությամբ՝ montes Lunae, արաբերեն՝ Ջեբել Էլ-Կամո։ Այդ անվանումները, որոնք կապված են Լուսնի (արաբ․՝ կամր ― «լուսին») պաշտամունքի հետ, արտացոլվել են կղզիների ժամանակակից անվանման մեջ («Լուսանային կղզիներ»)[2]։
Կղզիները հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Կոռնելիս Հաուտմանը 1598 թվականին։
Remove ads
Պատմություն
1841 թվականին ֆրանսիացիները զավթել են Մայոտա (այժմ՝ Մահորի) կղզին, իսկ 1888-1906 թվականներին՝ մյուս կղզիները, և դարձրել գաղութ։ 1975 թվականի հուլիսի 6-ին հռչակվել է անկախ պետություն։ Սակայն Ֆրանսիան ճանաչեց կղզիներից միայն երեքի՝ Գրանդ Կոմորի (այժմ՝ Նժաջիզա), Անժուանի (այժմ՝ Նզվանի) և Մոհելի (այժմ՝ Մվալի) անկախությունը, և իր ձեռքում պահեց Մայոտա կղզին։
Աշխարհագրություն
Գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի ու Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա։ Տարածքը 2236 կմ² է։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ։ Երկրի ամենաբարձր կետն ու գործող հրաբուխը Կատալա (2361մ) լեռն է։ Ափերը շրջապատված են բուստային խութերով։
Կլիմա
Կլիման արևադարձային է՝ շոգ ու խոնավ։ Բարձրադիր գոտիները ծածկված են մշտադալար անտառներով, ցածրադիր գոտիները՝ սավաննաներով և թփուտներով։
Բնակչություն
Բնակչության թիվը 752 հազ․ մարդ (2010 թ․)։ Բնակչության միջին խտություն՝ 336,3 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 65,2 տարի։ Ազգային կազմը՝ մալգաշներ, աֆրիկյան բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ և այլք։ Ուրբանիզացման մակարդակը 33%։ Պետական լեզուն՝ ֆրանսերեն, արաբերեն, կոմորերեն։
Պետական կառուցվածք
Կոմորյան կղզիներն անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին։ Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն։ Պետության ղեկավարն նախագահն է։ Բաժանվում է 3 ինքնավար շրջանի։ Մայրաքաղաքը՝ Մորոնի (44 հազ․ մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են՝ Առաջադիմություն կոմորյան միություն, Բարեփոխումների և դեմոկրատիայի շարժում։
Տնտեսություն
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են եթերայուղատու (արտադրությամբ աշխարհում առաջինն է) և համեմունքային մշակաբույսեր, բրինձ, շաքարեղեգ։ Զարգացած են անասնապահությունն ու ձկնորսությունը։ Արտահանում են վանիլ, մեխակ, սուրճ։ Ներմուծում է նավթամթերք, պողպատ, կոշիկ, հագուստ, կաթնամթերք, բրինձ և այլն։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Բրազիլիա, Բահրեյն, Քենիա, Բոտսվանա, ՀԱՀ։ ՀՆԱ–ն՝ մեկ շնչի հաշվով 1660 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը՝ կոմորյան ֆրանկ (KMF)։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads