Կոշ

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Կոշmap
Remove ads

Կոշ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2][3]։ Կոշը գտնվում է մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մետր։ Համայնքի Տարածքը (ՀԱ) 2280

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոշ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Remove ads

Պատմություն

Գյուղը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Ըստ ավանդության 344 թվականին պարսկական գերությունից վերադարձել և այստեղ իր կալվածքում է բնակվել կուրացած Տիրան թագավորը։

Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։

Սուրբ Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դարի խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ։ Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Սուրբ Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.)։

Thumb
Կոշ ձիթհան

Հյուսիսային կողմում՝ բլրի գագաթին, կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.)։

Thumb
Սուրբ Գևորգ

Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից։ Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195)։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։ Հայկական մատենագրության մեջ կան IV դարի անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։

Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան Բ թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրան Բը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։ [4]

Remove ads

Բնակչություն

Կոշի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Thumb
Սուրբ Ստեփանոս

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads