Կուկի Կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կուկի կղզիներ (Kūki 'Āirani (մաորի), անգլ.՝ Cook Islans)՝ ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցացված պետություն Խաղաղ Օվկիանոսի հարավում՝ Պոլինեզիայում։ Կուկի կղզիները սահմանակից երկրներ չունեն, սակայն ջրային տարածքներով սահմանակցում են հյուսիսում՝ Կիրիբատիի, արևելքում՝ Ֆրանսիական Պոլինեզիայի, արևմուտքում՝ Նիուեի, Ամերիկյան Սամոայի և Տոկելաուի, իսկ հարավում՝ Խաղաղ Օվկիանոսի չեզոք ջրերի հետ։ Տարածքը կազմում են 15 կղզիներ, որոնցից 6-ը հյուսիսային խմբում, 9-ը՝ հարավային։ Կղզիներից 3-ն անմարդաբնակ են։ Ցամաքի ընդհանուր տարածքը՝ 240 կմ2, բնակչությունը՝ մոտ 20 հազար մարդ։ Մայրաքաղաքը Ավարուա քաղաքն է (Ռարոտոնգա կղզի)։ Ժամանակակից անվանումը կղզեխումբն ստացել է միայն XIX դարում ռուս ծովագնաց Իվան Կրուզենշտեռնի կողմից։ Կրուզենշտեռնը դրանք անվանել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի պատվին։ Մինչ այդ կղզիները կոչվում էին Հերվի կղզիներ։
1888 թվականին կղզիները դարձել են Բրիտանական կայսրության պրոտեկտորատ, իսկ 1901 թվականին փոխանցվել են Նոր Զելանդիայի կառավարմանը։ 1965 թվականին Կուկի կղզիները դարձան ինքնավար պետական միավորում Նոր Զելանդիայի կազմում։ Կուկի կղզիներն անդամակցում են Հարավխաղաղօվկիանոսյան կոմիսիային և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին։ Աշխարհի պետություններից շատերը չեն ճանաչում Կուկի կղզիները՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ[5], սակայն 33 պետություններ ու Եվրոպական Միությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Կուկի կղզիների հետ։
Remove ads
Աշխարհագրություն
Ընդհանուր աշխարհագրություն
Կուկի կղզիներ պետությունը բաղկացած է 15 կղզիներից և օղակղզիներից, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում հասարակածի և Այծեղջյուրի արևադարձի միջև 2,2 մլն կմ² մակերեսի վրա, արևմուտքում՝ Տոնգայի և արևելքում՝ Ընկերության կղզիների միջև։ Ցամաքի ընդհանուր մակերեսը կազմում է 236,7 կմ²։ Ամենահյուսիսային կղզուց (Տոնգարևա կղզի) մինչև ամենահարավային կղզի (Մանգաիա կղզի) հեռավորությունը կազմում է մոտ 1400 կմ[6]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads