Հայերը Հարավաֆրիկյան Հանրապետությունում

From Wikipedia, the free encyclopedia

Հայերը Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Remove ads

Հայերը Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում բնակություն են հաստատել 19-րդ դարավերջից։ Ներկայումս Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում բնակվում է 400 հայ, հիմնականում Յոհանեսբուրգում, ինչպես նաև Քեյփթաունում։ Հարևան Սվազիլենդում բնակվում է 8 հայ ։ Գործում է Հարավային Աֆրիկայում միակ հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը գտնվում է Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբանեյում ։ Տեղաբնակների վկայությամբ՝ Վաալ գետի Արմենիա անվանմամբ ամբարտակի կառուցման վայրի սեփականատերը հայ է եղել։ 1970 թ. ստեղծվել է Հարավային Աֆրիկայի հայկական ընկերությունը, որի նպատակն է պահպանել և զարգացնել հայ ազգային մշակութային ավանդույթները։ Ընկերությանը կից գործում են կիրակնօրյա դպրոց (դասավանդվում են հայոց լեզու, պատմություն և երգեցողություն), ազգային պարերի և այլ խմբակներ։ Ընկերությունը կազմակերպում է հայոց պատմության և մշակույթի հիշարժան տարեթվերին նվիրված հանդիպումներ՝ հայ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների, պետական ու կրոնական գործիչների մասնակցությամբ։

Արագ փաստեր աֆրիկահայեր, Ընդհանուր քանակ ...

ՀԱՀ-ում գործում է ՀԲԸՄ-ի մասնաճյուղ, որի ղեկավարն է համայնքի նախագահ Ժակ Ադանալյանը։

Հայկական համայնքն ակտիվ մասնակցություն է ունեցել 1990-ականների սկզբին Յոհաննեսբուրգում անցկացված Հարավային Աֆրիկայում բնակվող ազգությունների փառատոնին, 1992-ին հայկական ցուցափեղկը ճանաչվել է լավագույնը։

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads