Մոշենի

From Wikipedia, the free encyclopedia

Մոշենի
Remove ads

Մոշենին (լատին․՝ Rubus), վարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է կամ թուփ։

Մանրամասն տեղեկատվություն ՞Մոշենի, Գիտական դասակարգում ...
Remove ads

Կենսաբանական նկարագիր

Thumb
Պտուղները

Ցողունը փշոտ է, բարձրությունը՝ 100–150 սմ։ Տերևները պարզ կամ բարդ են, կոթունավոր։ Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ կարճ ողկույզ, ծաղիկները՝ երկսեռ սպիտակ։ Պտուղը սև, մուգ կարմիր հյութալի բազմակորիզ հատապտուղ է։

Տարածում

Հայտնի է 600 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 11 տեսակ՝ անատոլիական, հայկական, սպիտակավուն, եղևնուտային,փիրուզագույն(Rubus caesius )

և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտներում, գետերի, առուների, ջրանցքների ափերին, անտառների ու ճանապարհների եզրերին և այլն։

Մոշենու Թախտաջյանի, Զանգեզուրի և կովկասյան տեսակները բնաշխարհիկներ են և տարածված են Սյունիքի մարզում. աճում են կիրճերի լանջերին, կավոտ, քարքարոտ վայրերում և այլուր։

Remove ads

Քիմիական կազմ

Պտուղները պարունակում են սպիրտներ, մինչև 7,5% շաքար, ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, ֆիլլոխինոն, պեկտինային նյութեր, ազատ կիտրոնաթթու, վիտամիններից` B1, B2, PP, C, E, կարոտին, քիմիական տարրերից` Na, K, Ca, Mg, P, Fe, Mn, Cu։ Տերևներում հայտնաբերվել են դաբաղանյութեր, խնձորաթթու, թրթնջկաթթու և կաթնաթթու, սերմերում՝ մինչև 13% ճարպայուղ։

Բուժիչ նշանակություն

Գիտական բժշկության մեջ ազնվամորին չեն օգտագործում, սակայն ժողովրդական բժշկության մեջ այն հայտնի է դեռ վաղ ժամանակներից։

Իբրև դեղամիջոց՝ ժողովուրդն օգտագործել է մոշի տերևները, ծաղիկները, դեռահաս շիվեր, պտուղները և արմատները։ Հիմնականում օգտագործվել է որպես արնահոսությունը դադարեցնող և հակալուծային միջոց։ Բույսն օգտագործվել է նաև մրսածության ժամանակ որպես ջերմիջեցնող միջոց։

Մոշն օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների, աթերոսկլերոզի, արյան բարձր ճնշաման, շաքարախտի, բերանի խոռոչի, լնդերի և աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ։

Թարմ տերևներից պատրաստած թուրմն օգտագործում են դաշտանադադարի շրջանի նևրոզի և երկարատև ու առատ ամսականի, արնազեղումների, անքնության, իսկ հղիների մոտ՝ շաքարախտի ժամանակ։

Արմատի փոշին (եփած գինու մեջ) օգտագործում են միզաքարային հիվանդության բուժման համար։

Պտուղների օգտագործումը թեթևացնում է հոդային ցավերը ռևմատիզմի դեպքում։ Օգտակար է երիկամների և միզապարկի բորբոքման ժամանակ;

Պտուղների հյութն օգտագործում են գինեկոլոգիական հիվանդությունների, փորլուծության, սակավարյունության նաև որդերի դեպքում[1]։

Remove ads

Նշանակություն և կիրառում

Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ և այլն)։

Տեսակներ

  • Rubus arcticus Ազնվամորի, կամ ազնվամորի Արկտիկայի
  • Rubus armeniacus Մռամոշ,Հայկական մոշի, կամ Մոռենի հայկական
  • Rubus caesius Մոշ
  • Rubus chamaemorus ճախնամորի
  • Rubus glaucus մորի
  • Rubus idaeus Ազնվամորի սովորական, կամ անտառային
  • Rubus laciniatus Մոշ պառակտված
  • Rubus nessensis Քաղցրամոշ
  • Rubus niveus Խոշոր մոռ
  • Rubus odoratus Ազնվամորի բուրալի
  • Rubus plicatus Մոշի ապատիկի չափով
  • Rubus rosifolius Ազնվամորի Արևմտյան Հնդկաստանում
  • Rubus sachalinensis Ազնվամորի Արևմտյան Սախալին
  • Rubus saxatilis Հատապտուղ
Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads