Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» (անգլ.՝ Harry Potter and the Half-Blood Prince) ռեժիսոր Դեյվիդ Եթսի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Մայքլ Գեմբոնը, Ջիմ Բրոդբենտը, Բոնի Ռայթը, Հելենա Բոնեմ Կարտերը, Ալան Ռիկմանը, Թոմ Ֆելտոնը, Էվաննա Լինչը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Խառնածին Պրինսը (այլ կիրառումներ)
Remove ads
Սյուժե
Հիմա արդեն ոչ միայն հրաշագործների աշխարհը, այլև մագլերի աշխարհն է իր վրա զգում Վոլնդեմորի աճող ուժը։ Հոգվարթսն այլևս առաջվա նմանա հուսալի ապաստարան չի համարվում։ Հարրին զգում է, որ ամրոցում ինչ-որ վտանգ է թաքնվել, բայց Դամբլդորը կենտրոնացած է նրա վրա, որ Հարրիին պատրաստի վերջնական մարտին։ Նրանք միասին փորձում են գուշակել Վոլդեմորտի անմահության գաղտնիքը։ Դրա համար էլ Դամբլդորը խոտաբույսերի եփման դասի համար կանչում է իր վաղեմի ընկերոջը՝ Հորացիա Սլիզնորտին, որը սիրում է գիշերային երեկույթներ կազմակերպել և ով մի ժամանակ Հոգվարթսում էր դասավանդում։ Նոր ուսումնական տարվա սկզբին (1996-1997 թվականներ) նա կրկին զբաղեցնում է այդ պաշտոնը։ Սլինզորտը չի էլ պատկերացնում, որ կրեստրաժների գաղնտիքը Ալբուսը հենց նրանից է փորձում կորզել։ Միաժամանակ Մթին արվեստների ուսուցչի պաշտոնը զբաղեցնում է Վոլնդեմորը։
Դրակո Մալֆոյը իր ձերբակալված հոր փոխարեն դառնում է Մահ կլանողների անդամ և Չար Լորդից ստանում առաջադրանք․ սպանել Դամբլդորին։ Միաժամանակ Սևերուս Սնեյփը Դրակոյի մոր՝ Նարցիսսե Մալֆոյի հետ անխախտ ուխտ է կնքում և երդվում է օգնել Դրակոյին իր առաջադրանքը կատարելիս։ Այդ ժամանակ Մալֆոյը փորձում է Փրկարար–սենյակում գտնվող անհետացող պահարանը վերանորոգել, միաժամանակ մի քանի մահափորձ իրականացնելով Դամբլդորի դեմ։ Առաջին մահափորձի զոհը Էեթի Բելլն էր, իսկ երկրորդինը՝ Ռոն Ուիզլին։
Հարրի Փոթերը սրանում կասկածում է Մալֆոյին, և իրենց հարաբերությունները հասնում են գագաթնակետին։ Նրանց միջև մենամարտ է լինում, որի ժամանակ Հարրին քիչ էր մնում սպաներ Դրակոյին, սակայն այդ ժամանակ անսպասելի հայտնվում է Սնեյփը և փրկում նրան։ Միևնույն ժամանակ Դամբլդորը փնտրում էր Վոլնդեմորի կրեստրաժները։ Նա Հարրին Հիշողության Օմուտի մոտ ցույց է տալիս Վոլնդեմորի հետ կապված իր հօշողությունները, որը Սլիզնորտը թաքցրել էր բոլորից։ Հիշողությունները վերաբերվում էին նրան, թե ինչպես էր Թոմ Ռեդլը Հոգվարթսում սովորելու տարիներին Հորացիա Սլիզնորտից տեղեկություններ կորզում կրեստրաժների մասին, որն էլ մեծապես նպաստում է նրա վերափոխմանը դեպի Վոլնդեմոր։
Երբ Հարրին կատարում է Դամբլդորի հանձնարարոթյունը, նրանք միասին գնում են փնտրելու ենթադրյալ կրեստաժների։ Մինչ կրեստրաժների որոնումներն սկսելը, Դամբլդորը մի պայման է դնում Հարրի առջև․ հրամանները կատարել առանց առարկությունների։ Հարրին ու Դամբլդորը ուղևորվում են քարանձավ, որտեղ, ըստ Դամբլդորի ենթադրության, գտնվում էր կրեստրաժներից մեկը։ Քարանձավում մի լիճ կար, որի մեջ ապրում էին ինֆերնալները, իսկ նրանց միջև՝ կեստրաժը, որին հասնել կարելի էր միայն թուրմը խմելուց հետո։ Միևնույն ժամանակ այն հիշողությունից զրկում էր նրան, ով խմում էր այն։ Դամբլդորը Հարրի օգնությամբ խմում է թուրմը, և նրանք վերցնում են կրեստրաժը։
Հոգվարթս վերադառնալուց հետո Դամբլդորը հրամայում է Հարրիին թաքնվել, բայց չգտնել իրեն։ Դրակոն մտնում է աշտարակ և գտնում է չպաշտպանվող տնօրենին։ Սրանից հետո աշտարակ են ներխուժում Մահ կլանողները, իսկ պրոֆեսոր Սնեյփը սպանում է Դամբլդորին։ Վրեժով լի Հարրին սկսում է հետևել Սնեյփին և Մահ կլանողներին, որպեսզի վրեժ լուծի նրանցից այդ չարագործության համար, սակայն ապարդյուն․ Սևերուս Սնեյփը նրան հայտնում է մի գաղտնիք՝ նա է Խառնածին արքայազնը։
Մինչ դպրոցում սգում էին Դամբլդորի մահը, Հարրին հայտնաբերում է, որ Վոլնդեմորի հաջորդ կրեստրաժը (որը Սլիզերինի մեդալիոնն է) կեղծիք է և որ այն թողել է անհայտ Ռ․ Ա․ Բ․–ն։ Հարրին որոշում է չվերադառնալ դպրոց մյուս տարի՝ գործողություններ ծավալելով Չար Լորդին սպանելու համար։ Ռոնն ու Հերմայոնին հետևում են Հարրին։ Ահա և գալիս է ամենամութ ժամանակները։
Remove ads
Դերերում
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads