Բանգլադեշ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բանգլադեշ, պաշտոնական անվանում՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (բենգալերեն՝ গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ), երկիր Հարավային Ասիայում։ Հյուսիսից, արևելքից ու արևմուտքից սահմանակցում է Հնդկաստանին, ծայր հարավ-արևելքում՝ Մյանմային. հարավում Հնդկական օվկիանոսն է։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանգլադեշ (այլ կիրառումներ)
Տեղակայված է Բենգալյան ծոցում, սահմանակցում է Հնդկաստանին և Մյանմարին և Նեպալից ու Բութանից տարանջատված է Սիլիգուրի միջանցքով[1]։ Մոտ 170 միլիոն բնակչությամբ Բանգլադեշը յոթերորդն է աշխարհում բնակչության թվով և հինգերորդը Ասիայում և երրորդը՝ իսլամական երկրների մեջ։ Երկրի պաշտոնական Բենգալերեն լեզուն յոթերորդ ամենաշատ խոսվող լեզուն է աշխարհում։
Ասիայի երեք խոշորագույն գետերը՝ Գանգեսը (տեղի ժողովուրդը անվանում է Պադմա), Բրահմապուտրան (տեղի ժողովուրդը անվանում է Ջամունա) և Մեգհնան հոսում են Բանգլադեշով՝ ձևավորելով Գանգեսի դելտան, որը ամենամեծն է աշխարհում[2]։ Կենսաբազմազանությամբ հարուստ Բանգլադեշով հոսում է մոտ 700 գետ, որոնց մեծ մասը Սունդարբաններով, ձևավորելով աշխարհի ամենամեծ մանգրային անտառները։ Բանգլադեշը աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է։ Մայրաքաղաք Դաքքան և նավահանգստային Չիտտագոնգ քաղաքը խոշորագույնն են երկրում։ Ազգաբնակչության մեծ մասը պատկանում է բենգալներ էթնիկ խմբին (որով էլ պայմանավորված է երկրի անվանումը` , բենգալների երկիր), մեծամասնությունը մուսուլման են, այնուհետև հինդու։
Մեծ Բենգալիան հայտնի էր հին հույների և Հռոմեացիների մոտ որպես «Գանգարիդայ»[3]։ Դելտայի ժողովուրդները զարգացրել են սեփական լեզուն, այբուբենը, գրականությունը, երաժշտությունը և ճարտարապետությունը։ Վաղ ասիական գրականության մեջ տարածքը նկարագրված է որպես ծովային տերություն[4]։ Այն կարևոր նավահանգիստ է եղել պատմական Մետաքսի ճանապարհի համար։ Բենգալիան դարձել է մուսուլմանական տերություն և չորս դար այստեղ իշխել են սուլթանները, ներառյալ Դելիի սուլթանությունը և Բենգալիայի սուլթանությունը։ Դրանից հետո դարձել է Մողոլական կայսրության մաս։ Բրիտանացիները գաղութացրեցին Բանգլադեշը 18-րդ դարի վերջին։
Ժամանակակից Բանգլադեշի սահմանները հիմնադրվել են Բենգալի և Հնդկաստանի բաժանման արդյունքում 1947 թվականի օգոստոսին, երբ տարածաշրջանը դարձավ Արևելյան Պակիստան, որպես նոր ձևավորված Պակիստանի Դոմինիոնի մաս և համարվեց Պակիստանի և Հնդկաստանի սահման[5]։ Հետագայում Բենգալյան ազգայնականության հիմքով ձևավորվեց ժողովրդականամետ շարժում և սկսվեց Անկախության պատերազմ, որի արդյունքում Բանգլադեշը դարձավ անկախ պետություն 1971 թվականին։
Բանգլադեշն աշխարհում միակ պետությունն է, որը ձևավորվել է էթնիկ կազմի և լեզվի հիման վրա[6][7]։ Բենգալացիները կազմում են Բանգլադեշի բնակչության 98%-ը[8][9], դառնալով էթիկ միատարրությամբ աշխարհում է առաջին երկիրը[10][11]։ Մեծ իսլամադավան բնակչությամբ Բանգլադեշը աշխարհում երրորդն է մուսուլմանների թվով[12]։ Սահմանադրությամբ Բանգլադեշը աշխարհիկ երկիր է, իսկ Իսլամը՝ պետական կրոն[13]։ Որպես միջին տերություն համաշխարհային քաղաքականության մեջ[14] Բանգլադեշն ունիտար խորհրդարանական համակարգով սահմանադրական հանրապետություն է կառավարման Վեստմինստերյան համակարգով։ Երկիրը բաժանված է ութ վարչատարածքային միավորի և 64 շրջանների։ Չնայած երկիրն առերեսվեց ռոհինջաների փախստականների խնդրին[15], կոռուպցիային[16], և կլիմայի փոփոխության խնդիրներին[17]։ Բանգլադեշի տնտեսությունը աշխարհում ամենաարագ տեմպերով աճողներից է և 39-րդն է ՀՆԱ-ի մակարդակով ու 29-ը ՀԱԱ-ով։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads