Հայնրիխ ֆոն Քլայսթ

From Wikipedia, the free encyclopedia

Հայնրիխ ֆոն Քլայսթ
Remove ads

Հայնրիխ ֆոն Քլայսթ (գերմ.՝ Bernd Heinrich Wilhelm von Kleist; հոկտեմբերի 18, 1777(1777-10-18)[1][2][3][…], Օդերի Ֆրանկֆուրտ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4][5] - նոյեմբերի 21, 1811(1811-11-21)[1][2][6][…], Kleiner Wannsee, Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5]), գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր։ Պատմվածքի ժանրի սկզբնավորողներից մեկը («Մարկիզուհի դ'Օ» 1808 թ., «Երկրաշարժը Չիլիում», «Պսակ Սան-Դոմինգոյում»)։ Քլայսթի 8 պիեսներից առավել հայտնի են և հեղինակի գլուխգործոցներ են համարվում վերջին երկուսը՝ «Հերմանի ճակատամարտը» (1808 թ.) և «Իշխան Ֆրիդրիխ Հոմբուրգցին» (1810 թ.

Արագ փաստեր Հայնրիխ ֆոն Քլայսթգերմ.՝ Bernd Heinrich Wilhelm von Kleist, Ծնվել է ...

1811 թ. Քլայսթը ինքնասպանություն է գործել քաղցկեղով հիվանդ իր ընկերուհու՝ Հենրիետա Ֆոգելի հետ միասին։

«Երկրաշարժը Չիլիում» պատմվածքի հիման վրա «Երկրաշարժ» վերնագրով օպերա է գրել հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը։ Այն բեմադրվել է Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Երևանի օպերային թատրոնում (ռեժիսոր՝ Լ. Իվանյան, դիրիժոր՝ Ռ. Ասատրյան)[7]։

Remove ads

Պիեսներ

  • «Շրոֆենշթայն ընտանիքը» (հրատարակվել է 1803 թ.)
  • «Ռոբերտ Գվիսկար» (1803 թ., ոչնչացվել է հեղինակի կողմից, պահպանվել է միայն առաջին գործողությունը)
  • «Պենտեսիլեա» (1805-1807 թթ., հրատարակվել է 1808 թ.)
  • «Քեթխենը Հայլբրոնից կամ Կրակով փորձությունը» (1807 թ., հրատարակվել է 1810 թ.)
  • «Ջարդված կուժը» (1806՞ թ., հրատարակվել է 1811 թ.՞)
  • «Ամֆիտրիոն» (1807 թ., ըստ Մոլիերի նույնանուն պիեսի)
  • «Հերմանի ճակատամարտը» (1808 թ., հրատարակվել է 1821 թ.)
  • «Իշխան Ֆրիդրիխ Հոմբուրգցին» (1810 թ., հրատարակվել է 1821 թ.).

1912 թ., երբ լրացավ գրողի մահվան 100-ամյակը, ստեղծվել է Հայնրիխ Քլայսթի անվան հեղինակավոր գրական մրցանակը։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads