Հեշտիա

From Wikipedia, the free encyclopedia

Հեշտիաmap
Remove ads

Հեշտիա (վրաց.՝ ეშტია ), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...

Հիմնադրվել է 1830 թվականին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Ջավախքի ամենամեծ հայաբնակ գյուղերից մեկն է։ Գյուղում գործում է Սբ. Աստվածամոր կաթոլիկ եկեղեցին (կառ. 1856 թ.)։ Ունի երկու միջնակարգ դպրոց մոտ 500 աշակերտով։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ 1987 թ. ուներ 3.630, սակայն այս թիվը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն նվազել է արտագաղթի պատճառով[2]։

Remove ads

Պատմություն

Գյուղը հիմնադրել են հիմնականում Էրզրումի (Կարին) նահանգի Խնուս գավառի Քյուլլի գյուղից եղած գաղթականները, ինչպես նաև մոտ հիսուն ընտանիք Մշո, Սասունի, Ալաշկերտի, Սալմաստի, Կարսի գավառների գյուղերից։ Դրա պատճառ է հանդիսացել 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո ռուս գեներալ Պասկևիչի և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու կողմից կազմակերպած գաղթը, որը թույլատրված էր Ադրիանոպոլիսի հայտնի պայմանագրով։ Գաղթականների այստեղ կանգ առնելու պատճառներն են եղել սառնորակ աղբյուրները, մոտիկից հոսող Փարվանա գետը և տարածքի նմանությունը իրենց թողած երկրին։ (Քյուլլին «որտեղից հիմնականում եկել էին գաղթականները, գտնվում է ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա, Արաքս գետի ձախ ափին, Գայլ գետի հարևանությամբ, որի ջրերը գոյանում են Բինգյոլի աղբյուրների ջրերից։)

Հեշտիան թերևս մ.թ.ա. 2-րդ դարում հույն աստղագետ, աշխարհագետ Կլավդիոս Պտղոեմոսի կողմից կազմած քարտեզների մեջ Շտեա բնակավայրն է։ Թեև Հեշտիա գյուղի տարածքը նախքան գաղթականների հաստատվելը բնակեցված չի եղել և հայտնի չէ, այն նախկինում եղել է բնակեցված, թե ոչ։

Remove ads

Աղբյուրներ

Գյուղը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնցից են՝ Իրեք լալա, Խալաչ, Հոնոի, Պալ տգու, Ցվրդան աղբյուրները։

Հեշտիայում ծնվածներ

  • Ռիմա Մկոյան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1940 թ.)
  • Վիկտոր Հովսեփյան, բանաստեղծ (1947 թ.)
  • Մկրտիչ Գրաբսկի, բժշկական գիտությունների թեկնածու (1948 թ.)
  • Արթուր Գրաբսկի, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ (1969 թ.)
  • Հովակիմ Գրաբսկի, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (1928-2012 թ.)
  • Վառլեն Գրաբսկի, ֆիզիկական գիտությունների թեկնածու (1954 թ.)

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads