Հովհաննես Չեքիջյան
հայ դիրիժոր, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Չեքիջյան Հովհաննես Հարությունի (դեկտեմբերի 23, 1928, Ստամբուլ, Թուրքիա), խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) և Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս (2017)[2]։
Remove ads
Կենսագրություն
Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում (ներկայում՝ Ստամբուլ, Թուրքիա)։ 1934-1941 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, 1941-1947 թվականներին՝ Saint Michel ֆրանսիական քոլեջում, 1944-1951 թվականներին՝ Ստամբուլի կոնսերվատորիայում, 1947-1951 թվականներին Վիեննայի ուսումնարանի Ստամբուլի մասնաճյուղում, 1951-1953 թվականներին՝ Փարիզի «Ecole normale de Musique» կոնսերվատորիայում, որտեղ աշակերտել է Ժոն Ֆուրնեին, ինչպես նաև քիմիայի ինստիտուտում, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի որակավորում։ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտ։
1946-1960 թվականներին (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը[3]։
1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։
Remove ads
Պարգևներ, մրցանակներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1967
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1970
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1975
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1978
- ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշան, 1980
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 1992
- Մովսես Խորենացու մեդալ, 1997
- Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների, 1999
- Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ», 2009
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2010[4]
- Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշան[5]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017[6]
- «Հայաստանի ազգային հերոս»[2], 2017
Remove ads
Գրականություն
- Դավթյան Ս., Հովհաննես Չեքիջյան, արվեստագետն ու քաղաքացին, Երևան, 2000։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads