Ձիրավի դաշտ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ձիրավի դաշտ (Ձիրավ, Ծիրավ), դաշտ, ճակատամարտի վայր, միջլեռնային գոգավորություն[1] Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ծաղկոտն գավառում, Արածանիի ակունքի շրջանում, Ծաղկանց լեռների Նպատ լեռնագագթի հյուսիսային և արևելյան ստորոտներին, Ալաշկերտից արևելք, Խփագի լեռնանցքից մինչև հայկական Զիրո գյուղը[1][2]։

Արագ փաստեր Ձիրավի դաշտ, Տեսակ ...

Աշխարհագրություն

Thumb
Բագավանի Սուրբ Հովհաննես տաճարը՝ Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Բագավան բնակավայրում:

Ձիրավի դաշտը կազմում է Ալաշկերտի դաշտի հարավ-արևելյան մի փոքրիկ հատվածը և փռված է նոր ժամանակների Էրզրումի նահանգի Բայազետի գավառի Դիադինի և Կարաքիլիսայի գավառակներում՝ Ջուջան գյուղից և Սուրբ Հովհաննես վանքից մինչև Դիադին գյուղաքաղաքի մոտերքը։ Ոմանք այն նույնացնում են Աբաղայի դաշտի հետ, որը համարվում է անընդունելի[2]։ Ձիրավը ջրառատ ու ծաղկավետ դաշտ է, հարուստ է հանքային ջրերով։

Remove ads

Նշանավոր իրադարձություններ

Thumb
371 թվականին, Ձիրավի ճակատամարտում Պարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար:

Այստեղ 371 թվականին տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ՝ հայկական զորքերի (որին օժանդակում էր նաև հռոմեական մի զորամաս) և պարսկական բանակի միջև։ Չնայած ուժերի թվական մեծ տարբերությանը՝ հայկական զորքը այդ ճակատամարտում տանում է փայլուն հաղթանակ և Պապ թագավորը, Մեծ Հայքը մաքրելով թշնամական զորքերից՝ ձեռնամուխ է լինում հայկական միասնական պետությունն ամրապնդելու գործին[1][2]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads