Մուշեղ Ա Մամիկոնյան
Հայոց սպարապետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մուշեղ Մամիկոնյան (անհայտ[1] - ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378 կամ մոտ 376[1]), հայ զորավար, Հայոց սպարապետ, Մամիկոնյան նախարարական տոհմից, Վասակ Մամիկոնյանի որդին։ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական և հռոմեական միասնական զորքը Նպատ լեռան շրջակայքում՝ Ձիրավի դաշտում, 371 թվականին հաղթանակ է տանում պարսիկների դեմ, ինչի արդյունքում առժամանակ ձախողվում է Սասանյան Շապուհ Բ արքայի Հայաստանը նվաճելու ծրագիրը և հայկական գահին կարողանում է հաստատվել Պապ թագավորը։ Պապի իշխանության տարիներին հայկական զորքը Մուշեղի գլխավորությամբ վերամիավորում է Արշակ Բ Տիզբոնում գերեվարությունից հետո անիշխանության տարիներին (368-370 թթ.) Հայաստանից անջատված ծայրամասային գավառները (հայոց թագավորի կալվածքը Ատրպատականում, Նոր Շիրական բդեշխությունը, Կորդուք և Տմորիք գավառները, Մարաց կողմերը, Արցախի երկիրը, Ուտին, Շակաշենը, Գարդմանաձորը, Կողթը, Գուգարքը)։ Հյուսիսում հայոց սահմանը Աղվանքի հետ կրկին դառնում է Կուր գետը։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
370 թ. Մուշեղը 40 հազար ընտիր զորականներով գնում է դեպի Հայաստանի հարավային սահմանը: Այնտեղ էր եկել պարսից արքա Շապուհն իր զորքով, որի մի գնդի հրամանատարն էր հայրենադավ Մերուժան Արծրունին: Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում: Շապուհը փախչում է, իսկ պարսից ավագներից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում: Հաղթանակած հայերի ձեռքն է ընկնում պարսից արքայի գանձարանը և կանանոցը: Մուշեղը հրամայում է կանանոցը վերադարձնել Շապուհին: Շապուհը, ապշած հայոց զորավարի արարքից, մի գավաթի վրա նկարել է տալիս Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած: Իր զորքին հյուրասիրելու պահին նա ամեն անգամ ձեռքն էր վերցնում գինու գավաթը և ասում. <<Ճերմակաձին գինի արբցէ>>: Երբ հայոց զորքը վերադառնում է պատերազմից, ոմանք Պապի առջև ամբաստանում են Մուշեղին: Թագավորը զայրանում է, որ Մուշեղն ինքնակամ ազատել է կանանոցը՝ անհարկի մեծահոգություն ցուցաբերելով իր մոր՝ Փառանձեմի հանդեպ դաժանորեն գործած Շապուհի նկատմամբ: Ձիրավի ճակատամարտի նախօրեին Ներսես Ա կաթողիկոսի բարեխոսությամբ փարատվում է Պապի զայրույթը սպարապետի նկատմամբ:
Հռոմեացիների կողմից Պապ թագավորին սպանելուց հետո հայ նախարարների խորհրդակցության ժամանակ ըստ երևույթին պաշտպանում է չընդվզելու գաղափարը[4]։ Որոշվում է, առանց Պապի սպանության վրեժը լուծելու, շարունակել հնազանդ մնալ հունաց թագավորին։ Մուշեղի հունամետությունը հետագայում Պապին հաջորդած Վարազդատ արքայի օրոք առիթ է դառնում նրան ամբաստանելու համար։ Ըստ Փավստոս Բյուզանդի՝ Մուշեղի դեմ չարախոսվում էր, թե իբր նրա հրամանով ու խորհրդով են հունաց զորավարները սպանել Պապ թագավորին, և հենց ինքը Մուշեղն էր, որ հունաց թագավորին գրգռեց ու թշնամացրեց Պապ թագավորի դեմ, մինչև որ սպանել տվեց[5]։ Հավատալով այս չարախոսությանը՝ Վարազդատը ընթրիքի է հրավիրում Մուշեղին և դրա ընթացքում սպանել տալիս նրան։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads