Ձմերուկ
բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ձմերուկ (լատին․՝ Citrullus), դդմազգիներին միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձմերուկ (այլ կիրառումներ)
Հայտնի են վայրի 1՝
- Ձմերուկ վայրի (C.colocynthis) և մշակովի 2 (սեղանի ու կերային) տեսակներ։
Հայաստանում (հիմնականում Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝
- Ձմերուկ սեղանի (C. vulgaris)։
Remove ads
Կենսաբանական նկարագիր
Միամյա է։ Ցողունը մագլցող է, երկարությունը՝ 3-4,5 (և ավելի) մ։ Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված։ Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն։ Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6-1,6 (առավելագույնը՝ 30) կգ։ Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով, տարբեր լայնության զոլերով։ Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին։ Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն։
Remove ads
Պատմական տվյալներ
Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։
Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 12-13-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «առբուզ, խառբուզ», որ թյուրքական «խառբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։ Ըստ Հր. Աճառյանի, անվանումը կազմված է ձմեռն բառից։ Պարզ չէ, թե ինչու է պտուղն այդպես կոչվել։ Հավանական է՝ առատ զովացուցիչ ջրի պատճառով։
Remove ads
Առողջարար հատկություններ
Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։
Ձմերուկը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա[փա՞ստ]։
Օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններիդեպքում։ Օգնում է օրգանիզմից հանել թունավոր նյութերը, օգտակար է լյարդի համար հակաբիոտիկներով կամ ուժեղ ազդեցությամբ այլ դեղամիջոցներով բուժումից հետո։ Ցուցված է լյարդի, լեղապարկի հիվանդութունների դեպքում, ինչպես նաև շաքարային դիաբետ և արթրիտ ունեցող մարդկանց[փա՞ստ]։
Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։
Կիրառումներ և նշանակություն
Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, ցուկատ, ջեմ, պովիդլո և այլն։ Սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։
Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլն։ Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), մեղր (ևարդեկ) եփելու համար։ Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր։ Հայաստանում գերակշռում են կարմիր պտղամսով սորտերը։
Դասակարգում
ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | ևս 6 ցեղ (համաձայնAPG II Համակարգի) |
|||||||||||||||
Կարգ Դդմածաղկավորներ | Ենթաընտանիք Cucurbitoideae | դաս Ձմերուկ | ||||||||||||||
Բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Դդմազգիներ | Ցեղ Benincaseae | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 1 ենթաընտանիք Zanonioideae (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 18 դաս | ||||||||||||||
Remove ads
Ձմերուկի համաշխարհային արտադրություն
Ձմերուկի արտադրություն 2012 թվականին ըստ՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության[1]։
Տեսակներ և սորտեր
![]() | |||||
խորանարդային ձմերուկ. Տոկիո, Ճապոնիա |
![]() | |||||
Դեղին ձմերուկ։ Ձմերուկ սովորականի հիբրիդը |
- Տեսակներ
Տեսակի ներում առանձնացնում են 2 սորտեր[2]։
- Citrullus lanatus var. citroides (L.H.Bailey) Mansf.
- Citrullus vulgaris var. citroides L. H. Bailey
- Citrullus lanatus var. lanatus
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads