Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է ղազախական ասոցացիան ընկերական խաղերում և այլ պաշտոնական հանդիպումներում։ Ղազախստանը նախկինում եղել է ԽՍՀՄ-ի կազմում, և հենց 1992 թվականին անցկացրել իր առաջին հանդիպումը Թուրքմենստանի դեմ (1-0)։ Ամենամեծ հաշվով հաղթանակը տոնել է 1997 հունիսի 11-ին Պակիստանի դեմ՝ Պակիստանի քաղաքներից Լահորեում (7-0)։ Ամենամեծ հաշվով պարտությունը կրել է Ռուսաստանի և Թուրքիայի դեմ (6-0)։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ղազախստանի հավաքականի ամենաշատ խաղերը անցկացրած խաղացողը և ռմբարկուն Ռուսլան Բալիևն է։ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի անդամն է։ ՖԻՖԱ կոդն է KAZ։ Ամենանշանավոր ղազախական ակումբներն են Աստանան, Ակտոբեն, Կայրատ Ալմատին, Կարագանդայի Շախտյորը և Տարազը։ Ղազախստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս ղազախական ակումբներում բացառությամբ Սերգեյ Կիզնիչենկոյի, որը խաղում է լեհական Կարոնայում։ Վերջին շրջանում հանդիպումներ է անցկացրել Տաջիկստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Մոլդովայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իռլանդիայի, Հայաստանի, Կիրգիզիայի և Լատվիայի հավաքականների հետ։
Remove ads
Արտաքին հղումներ
- Official Site Արխիվացված 2010-04-06 Wayback Machine
- Chempionat.kz (ռուս.)
- Fan Website Արխիվացված 2011-01-02 Wayback Machine (ռուս.)
- Kazakh's Football (ռուս.)
- RSSSF (անգլերեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads