Ղազար Տեր-Ղազարյան

հայ քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ղազար Գրիգորի Տեր-Ղազարյան (1874, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1958(1958-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1906), պրոֆեսոր (1935

Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

1899-1902 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի բնագիտական ֆակուլտետում և ստացել բնական գիտությունների բակալավրի, 1904 թվականին՝ քիմիկոսի կոչում։ 1906 թվականին նշանակվել է Ժնևի համալսարանի ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիայի վարիչ։

1910-1917 թվականներին տարբեր աշխատանքներ է կատարել Պետերբուրգում, Բաքվում, Շուշիում, Թիֆլիսում։ 1924-1932 թվականներին եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի պետպլանի արդյունաբերության սեկցիայի նախագահ, 1932-1933 թվականներին՝ Թիֆլիսի կիրառական քիմիայի ինստիտուտի սեկտորի վարիչ, 1934 թվականից՝ Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի նորաստեղծ ամբիոնի վարիչ, քիմիայի ֆակուլտետի դեկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 673


Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads