ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (անգլ.՝ United Nations Security Council, ֆր.՝ Conseil de sécurité de l'ONU, արաբ․՝ مجلس أمن الأمم المتحدة, չինարեն՝ 联合国安全理事会 , իսպ.՝ Consejo de Seguridad de la ONU), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) վեց հիմնական մարմիններից մեկը[1], որը կոչված է ապահովել միջազգային խաղաղություն և անվտանգություն[2], Գլխավոր ասամբլեային խորհուրդ տալ ընդունել ՄԱԿ-ի նոր անդամներին[3] և հաստատել ՄԱԿ-ի կանոնադրության ցանկացած փոփոխություն[4]։ Նրա լիազորությունները ներառում են խաղաղապահ գործողությունների հաստատումը, միջազգային պատժամիջոցների սահմանումը և ռազմական գործողությունների արտոնումը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որն իրավասու է պարտադիր բանաձևեր ընդունել անդամ պետությունների վերաբերյալ։
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads