Մակո Սափարովա-Աբաշիձե

հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia

Մակո Սափարովա-Աբաշիձե
Remove ads

Մակո (Մարիամ) Միքայելի Սափարովա-Աբաշիձե (վրաց.՝ მაკო საფაროვა-აბაშიძე , փետրվարի 18, 1860(1860-02-18)[1], Սիղնաղ - դեկտեմբերի 12, 1940(1940-12-12) կամ մայիսի 25, 1940(1940-05-25)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական թատրոնի հայազգի դերասանուհի։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1925)։

Արագ փաստեր Մակո Սափարովա-Աբաշիձե, Ծնվել է ...

Դերասան Վասիլի Աբաշիձեի կինը։

Remove ads

Կենսագրություն

Բեմ է բարձրացել 1878 թվականին՝ Թիֆլիսի վրացական դրամատիկական խմբում (Պայխոշ, Վ․ Սարդուի «Հայրենիք», Դ․ Էրիսթավիի փոխադրությամբ՝ «Սամշոբլո»)։ Եղել է ռեալիստական ուղղության դերասանուհի, որի մարմնավորած դրամատիկ ու կատակերգական կերպարները բողոքել են սոցիալական անարդարությունների դեմ։

1910-ական թվականներին լսողությունը կորցնելու պատճառով թողել է բեմը։ Գրել է հուշեր Գաբրիել Սունդուկյանի մասին, մասնակցել հայ մշակութային կյանքին[2]։

Remove ads

Լավագույն դերեր

  • Մաշո (Ցագարելու «Սիբիրական»)
  • Նատալյա (Սունդուկյանի «Խաթաբալա»)
  • Լիզա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)
  • Պոլինա (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)
  • Ռուքայա (ՅուԺին-Սումբատովի «Դավաճանություն»)
  • Տուանետ (Մոլիերի «Երևակայական հիվանդը»)
  • Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»)

Գրականություն

  • Д. И. Чхеидзе «Мако Сапарова-Абашидзе», 1963.

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads