Մաներհայմի գիծ

From Wikipedia, the free encyclopedia

Մաներհայմի գիծmap
Remove ads

Մաներհայմի գիծ (ֆիններեն՝ Mannerheim-linja, շվեդ.՝ Mannerheimlinjen), Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-ֆիննական ռազմաճակատի («Ձմեռային պատերազմ», 1939-1940) գործողությունների ժամանակ Ֆինլանդիայի կողմից խորհրդային ներխուժման դեմ կառուցված սահմանային ամրությունների համակարգ Կարելյան պարանոցում։ Անվանումը ստացել է ֆինն մարշալ Կարլ Գուստավ Էմիլ Մաներհեյմի անունով։ Կառուցվել է 1927-1939 թվականներին։ Շինարարությունն ավարտվել է բելգիացի գեներալ Բադուի (մասնակցել է «Մաժինոյի գծի» կառուցմանը) ղեկավարությամբ։ Մաներհայմի գիծը ճակատի գծով ուներ 135 կմ լայնություն և 95 կմ խորություն։

Արագ փաստեր Մաներհայմի գիծ, Տեսակ ...
Thumb
Մաներհայմի գիծը Ֆիննական ծոցից դեպի Լադոգա լիճ

Ռազմական գործողությունների ժամանակ խորհրդային զորքերը ճեղքեցին մաներհայմի գիծը։ Երկրորդ աշխարհամարտի հետագա փուլերում ֆիննական զորքերը մասամբ վերականգնեցին մաներհայմի գծի ամրությունները, սակայն 1944 թվականին խորհրդային զորքերը երկրորդ անգամ ճեղքեցին այն (վիբորգյան ուղղությամբ) և այնուհետև հիմնովին ոչնչացրին դրա պաշտպանական կառույցները։

Remove ads

Անուն

Կառուցման սկզբնական փուլում՝ 1920-1924 թվականներին, ֆիննական մամուլը հաճախ այն անվանել է «Էնկելի գիծ»[2]։ «Մաներհայմի գիծ» անվանումը հայտնվել է համալիրի ստեղծումից հետո՝ 1939 թվականի դեկտեմբերի ձմեռային խորհրդա-ֆիննական պատերազմի սկզբին, երբ ֆիննական զորքերը սկսեցին համառ պաշտպանությունը։ Դրանից առաջ աշնանը, մի խումբ արտասահմանցի լրագրողներ ժամանեցին՝ ծանոթանալու համալիրի ամրացման աշխատանքներին։ Այդ ժամանակ շատ է գրվել ֆրանսիական Մաժինոյի գիծի և գերմանական Զիգֆրիդի գիծի մասին։ Մաններհայմի նախկին օգնական Ակսելի Գալլեն-Կալլելաի որդին՝ Ջորմա Գալեն-Կալլելան, ով ուղեկցում էր լրագրողներին, զրույցի ընթացքում պաշտպանական կառույցների համալիրն անվանել է «Մաներհայմի գիծ»։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads