Ֆիննական ծոց
ծով From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆիննական ծոց, ծոց Բալթիկ ծովի արևելյան մասում, Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև։
Արևելյան մասը կոչվում է Նևայի խորշ։ Մակերեսը մոտ 30 հզ. կմ2 է, երկարությունը՝ 390 կմ, լայնությունը մուտքի մոտ՝ 70 կմ, առավելագույնը՝ 130 կմ, խորությունը՝ 100 մ-ից (մուտքի մոտ) մինչև 5 մ (արևելքում)։
Հյուսիսային ափերը ժայռոտ են, ուժեղ կտրտված, արևելյան և հարավայինը՝ առավելապես հարթ, կազմված փխրուն ապարներից։ Կան շատ կղզիներ (ամենամեծը Կոտլին կղզին է, որի վրա տեղադրված է Կրոնշտադտը)։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Ջրի մակարդակը կարող է բարձրանալ և ողողել ափերը (հատկապես Նևայի խորշում)։
Ֆիննական ծով են թափվում Նևա, Լուգա, Նարվա գետերը։ Սայմայի ջրանցքով կապված է Սայմա լճի հետ։ Ֆիննական ծովի ափերին են գտնվում Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Հելսինկի, Կոտկա խոշոր նավահանգիստները։
Remove ads
Անվան ծագում
Անվանումը հայտնի է 1730-ական թվականներից ըստ այն ժողովրդի անունով, որը բնակվում էին ծովածոցի հյուսիսային ափում[2]։
1737-1793 թվականներին միաժամանակ գոյություն է ունեցել նաև Կրոնշտադյան ծոց անվանումը։
19-րդ դարի առաջին քառորդից սկսած ծովածոցի մի մասի համար, որը տարածվում է Կոտլին կղզուց դեպի արևելք, տարածում է գտնում Մարկիզայի ջրափոս հեգնական-արհամարհական անվանումը։ Ըստ տարածված վարկածի՝ այդ անունը տրվել է Բալթյան նավատորմի նավաստիների կողմից՝ ի պատիվ 1811-1828 թվականներին ծովային նախարարի՝ մարքիզ Իվան Տրավերսի, ազնվական կոչման, որը սահմանափակել էր նավատորմի լողալու սահմանները այդ շրջանով[3]։
Remove ads
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
Ծովածոցի ձևավորման պատմություն
300-400 միլիոն տարի առաջ՝ պալեոզոյի դարաշրջանի ժամանակ, Ֆիննական ծոցի ժամանակակից ավազանի ամբողջ տարածքը ծածկված է եղել ծովով։ Այդ ժամանակաշրջանի նստվածքային մնացորդներ ավազաքարերը, ավազաբլուրները, կավային և կրաքարային կուտակումները ծածկում են հաստ շերտով (ավելի քան 200 մետր) բյուրեղյա հիմքը, որը կազմված է գրանիտից, գղձաքարից և դիաբազից։ Ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է սառցե ծածկույթի գործողության արդյունքում (վերջինը՝ Վալդայան սառցապատումը տեղի է ունեցել 12 հազար տարի առաջ)։ Սառցադաշտի հետ քաշվելուց հետո ձևավորվել է Լիտորինի ծովը, որի մակարդակը 7-9 մետր ավել է եղել ներկա մակարդակից։ Սառցադաշտային ջրամբարների մակարդակները աստիճանաբար իջել են, իսկ նրանց մակերեսները՝ փոքրացել։ Դրա հետևանքով նախկին ջրամբարների հատակում ձևավորվել են տանիքանման հատվածներ, որոնցից աստիճաններ են իջնում դեպի Ֆիննական ծոց։ 4 հազար տարի առաջ ծովը հետ է քաշվել և Ֆիննական ծոցի ծանծաղուտները դարձել են կղզիներ[5]։ Սկանդինավյան վահանի ժամանակակից ավելի ուժեղ վերելքը բերել է Ֆիննական ծոցի մակերեսի թեքման։ Այդ պատճառով էլ ծովածոցի հյուսիսային ափերը բարձրադիր են և ժայռոտ, իսկ հարավայինները՝ ճահճապատ[6]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads