Մատտեո Դարմիան
իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մատտեո Դարմիան (դեկտեմբերի 2, 1989[1][2][3], Լենյանո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Ինտերում» և Իտալիայի ազգային հավաքականում՝ որպես պաշտպան։
Remove ads
Ակումբային կարիերա
Դարմիանը «Միլանի» սան է։ Իր նորամուտը «ռոսսոներների» հիմնական կազմում նշել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին Իտալիայի գավաթի շրջանակներում «Բրեշիայի» դեմ խաղում[4][5], փոխարինելով Կախա Կալաձեին հանդիպման 46-րդ րոպեին[6]։
Առաջին խաղը Սերիա Ա-ում անց է կացրել 2007 թվականի մայիսի 19-ին[4], փոխարինելով Ջուզեպպե Ֆավալիին «Միլան»-«Ուդինեզե» հանդիպման 68-րդ րոպեին[7]։
2009/10 մրցաշրջանը Դարմիանն անց կացրեց վարձավճարով հանդես գալով «Պադովա» ակումբում, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։ «Պադովի» կազմում նորամուտը նշեց 2009 թվականի նոյեմբերի 28-ին «Վիչենցայի» դեմ խաղում[8]։ Ընդամենը լիգայում անց կացրեց 20 խաղ, ինչից հետո օգնեց իր թիմին խույս տալ Սերիա Բ-ից դուրս թռչելուց՝ 2 խաղի արդյունքում փլեյ-օֆֆում հաղթելով «Տրիեստինային»[9]։
2010 թվականի հուլիսի 12-ին «Պալերմոն» «Միլանից» գնում է ֆուտբոլիստի կես իրավունքները[10] 800 000 եվրոյով[11]։ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Մատտեոն խաղաց իր առաջին խաղը «վարդագույնա-սևերի» կազմում. դա Ուեֆա Եվրոպա Լիգայի շրջանակներում խաղն էր ընդդեմ պրահական «Սպարտայի»[12]։ Սեպտեմբերի 23-ին առաջնությունում նորամուտը նշեց Պալերմոյի կազմում՝ «Յուվենտուսի» դեմ խաղում 92-րդ րոպեին փոխարինելով Խավիեր Պաստորեին, որտեղ «արծիվները» հաղթանակ տարան 3:1 հաշվով[13]։ Ընդհանուր 2010/11 մրցաշրջանում «Պալերմոյի» կազմում անց կացրեց 16 խաղ։
2011 թվականի հունիսին «Միլանը» և «Պալերմոն» երկարաձգեցին ֆուտբոլիստի իրավունքների իրենց համատեղ տիրապետումը[14]։ 2011 թվականի հուլիսի 12-ին Դարմյանը վարձավճարով տեղափոխվեց «Տորինո»[15]։ Օգոստոսի 13-ին Մատտեոն իր նորամուտը նշեց «նռնագույնների» կազմում Իտալիայի գավաթի շրջանակներում կայացած «Լումեցանիեի» դեմ խաղում[16]։ Հոկտեմբերի 29-ին գոլ խփեց Սերիա Բ-ում «Էմպոլիի» դեմ խաղում[17]։ 2011/12 մրցաշրջանի արդյունքներով, որում Դարմյանը խաղաց 33 խաղ, «Տորինոն» դուրս եկավ Սերիա Ա։
2012 թվականի հունիսին «Պալերմոն» ֆուտբոլիստի իրավունքների կեսը գնեց «Միլանից» 500 000 եվրոյով և հանձնեց «Տորինոյին» 825 000 եվրոյով[18]։ 1 տարի անց՝ 2013 թվականի հունիսի 20-ին «Տորինոն» «Պալերմոյից» գնեց ֆուտբոլիստի իրավունքների մնացած մասը՝ տալով 1,5 միլիոն եվրո[19]։ 2013/14 մրցաշրջանում Դարմիանն անց կացրեց 37 խաղ առաջնությունում և ընդգրկվեց Սերիա Ա-ի տարվա խորհրդանշական թիմում իր ակումբակից Չիրո Իմմոբիլեի հետ[20]։
2014/15 մրցաշրջանի առաջին խաղում աչքի ընկավ՝ գոլ խփելով. դա Ուեֆա Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղն էր ընդդեմ շվեդական «Բրոմմապոյկարնայի»` 2014 թվականի օգոստոսի 7-ին[21]։ Հոկտեմբերի 29-ին իր առաջին գոլը խփեց Սերիա Ա-ում` հաղթական դառնալով «Պարմայի» դեմ խաղում[22]։ 2015 թվականի փետրվարի 26-ին Դարմիանը խփեց հաղթական գոլ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասը, որը «Տորինոյին» դուրս բերեց Ուեֆա Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ[23]։ Ընդհանուր 2014/15 մրցաշրջանում Մատտեոն խաղաց 47 խաղ բոլոր առաջնություններում։
2015 թվականի հուլիսի 11-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Դարմիանի հետ կնքած 4 տարվա պայմանագրի մասին։ Տրանսֆերը կազմեց 12,7 միլիոն ֆունտ ստերլինգ[24].[25]: Դարմիանը դարձավ 2-րդ խաղացողը, ով «Տորինոյից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»` Դենիս Լոուից հետո[26]։
Remove ads
Կարիերա հավաքականում
Մատտեոն հանդես է եկել Իտալիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում սկսած Իտալիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականից։ 2008 թվականին Իտալիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի պատանեկական առաջնությունում, իսկ 1 տարի անց Իտալիայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականի կազմում խաղաց Միջերկրածովյան խաղերում։ 2009 թվականին նորամուտը նշեց Իտալիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։
2014 թվականի հուլիսի 1-ին ընդգրկվեց Իտալիայի հավաքականի վերջնական հայտի մեջ աշխարհի 2014 թվականի առաջնությանը[27]։ Հունիսի 14-ին նորամուտը նշեց աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի դեմ խաղում[28]։ Հետագայում խաղաց նաև Կոստա-Ռիկայի և Ուրուգվայի հավաքականի դեմ, բայց Իտալիան պարտվեց 2 խաղերում էլ և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։
2015 թվականի հունվարին ստացավ «կապույտ գնդակ» պարգևը՝ Իտալիայի ազգային հավաքականի 2014 թվականի լավագույն խաղացող երկրպագուների վարկածով՝ առաջ անցնելով այնպիսի խաղացողներից, ինչպիսին են Գրացիանո Պելլեն և Անդրեա Պիռլոն[29]։
Remove ads
Ելույթների վիճակագրություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads