Մարգարետ Միտչել
Մարգարետ Միտչել (անգլ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մարգարետ Միտչել (անգլ.՝ Margaret Mitchell, նոյեմբերի 8, 1900[1], Ատլանտա[2][3] - օգոստոսի 16, 1949[2][3][4][…], Ատլանտա[2][3]), ամերիկացի գրող, հեղինակը «Քամուց քշվածները» վեպի, որի համար արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։ ԱՄՆ 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի մասին պատմող այդ վեպը, առաջին անգամ տպագրվելով 1936 թվականին, հետագայում հենց միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս է տեսել ավելի քան յոթանասուն անգամ, թարգմանվել ու հրատարակվել է նաև աշխարհի 37 լեզուներով։ Գրական այդ ստեղծագործությունը ճանաչվել է 1936 թվականի ամենանշանակալից վեպը, և հեղինակին շնորհվել է Գրքի ազգային մրցանակ ( National Book Award)[8]: Վեպի հիման վրա կինոռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգը 1939 թվականին նկարահանել է համանուն Քամուց քշվածները հանրահայտ ֆիլմը, որն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի ութ «Օսկար» մրցանակի։
Վերջին ժամանակներս լույս են ընծայվել Միտչելի՝ օրիորդական տարիների գրվածքները և «Lost Laysen» նորավեպը, որ նա գրել է պատանեկան հասակում։ Առանձին գրքում ամփոփված՝ վերահրատարակվել են նաև The Atlanta Journal-ի համար նրա գրած հոդվածները։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads