Մեսրոպ քահանա Արամյան

From Wikipedia, the free encyclopedia

Մեսրոպ քահանա Արամյան
Remove ads

Տեր Մեսրոպ քահանա Արամյան (հունիսի 20, 1966(1966-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ավազանի անունը՝ Մաթևոս Հենրիկի Արամյան), Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, գիտնական, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ, Այբ դպրոցի կրթական ծրագրի (Արարատյան Բակալավրիատ) հեղինակ և հոգաբարձության խորհրդի հիմնադիր նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, «FAST»[1] հիմնադրամի համահիմնադիր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[2], «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի[3] գլխավոր խմբագիր և հիմնադիր տնօրեն,«Վեմ մեդիա արվեստներ»-ի[4] և "Վեմ" ռադիոկայանի հիմնադիր և տնօրեն[5], «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր[6], «Գիրքը» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր և գաղափարի հեղինակ[7][8]։ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության հեղինակ[9]։ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հեղինակ է գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի։

Արագ փաստեր
Remove ads

Կենսագրություն

Երիտասարդ տարիներ ու կրթություն

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ծնվել է 1966 թվականի հունիսի 20-ին Երևանում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ 1990 թվականին՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը («Ֆիզտեխ»)՝ ստանալով ինժեների և տեսաբան-ֆիզիկոսի որակավորում։ 1995-1996 թվականներին հանձնել է Լև Լանդաուի տեսական ֆիզիկայի մինիմումները և 1998 թվականին ընդգրկվել Վիտալի Գինզբուրգի տեսական ֆիզիկայի խումբ։ Հայ Առաքելական Եկեղեցու քահանա է ձեռնադրվել 1991 թվականի մայիսի 28-ին։

Աշխատանքային գործունեություն

1991 թվականին Տ. Մեսրոպ քահանա Արամյանը հիմնել է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը, որի տնօրենն ու գլխավոր խմբագիրն է մինչև օրս։ Ցայսօր «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը տպագրել է 80-ից ավելի հրատարակություններ[3]։

2002 թվականին հիմնել է «Վեմ» հոգևոր-մշակութային ռադիոկայանը, որի գլխավոր խմբագիրն է ցայսօր[5]։

2004 թվականին հիմնադրել և մինչև օրս ղեկավարում է «Վեմ մեդիա արվեստներ» տեսաարտադրական ստուդիան, որը նկարահանել է Հայաստանի բնապահպանությանը նվիրված 12 վավերագրական ֆիլմերի շարք։ «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկել է նաև երկու հեռուստատեսային հաղորդաշար՝ «Վարդապետություն» և «Հոգևոր զրույցներ»[10]։

2006 թվականին մի խումբ ընկերների հետ միասին ստեղծել է «Այբ» կրթական հիմնադրամը։

2010 թվականին «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկեց միջազգային մրցանակների արժանացած «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմը[11], որը պատմում է Սուրբ Երկրում հայերի դարավոր ներկայության մասին։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը[12]։

2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծեց Այբ դպրոցը։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի (Արարատյան Բակալավրիատ) հեղինակն է և հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը։

2013-2018 թվականներին Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հասարակական հիմունքներով եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով[13]։

2014 թվականին «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկեց «Գիրքը» ֆիլմը։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ֆիլմի ստեղծագործական պրոդյուսերն է և գաղափարի հեղինակը[7][8]։

2014 թվականին ՀՀ ԿԳՆ-ը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, հիմնվելով «Այբ» դպրոցի ծրագրային հենքի վրա, սկսեցին նոր կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ)[14]։ 2014-2018 թթ. Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ծրագրի ղեկավարն էր։

2016 թվականին ընտրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[2]։

2017 թվականից FAST հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ է[1]։

2019 թվականին «Վեմ» կրթամշակութային հիմնադրամը հրատարակեց Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյանի թարգմանությամբ[9]։

Եկեղեցական գործունեություն

Տ. Մեսրոպ քհն. Արամյանը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ է[15] և երկու անգամ ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր է ընտրվել Արցախից։

Անդամակցություն կազմակերպություններին

Տ. Մեսրոպ քհն. Արամյանը Միջազգային հայրաբանական ընկերության անդամ է։

Remove ads

Պարգևներ

2010 թվականի հունիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Տեր Մեսրոպ քահանա Արամյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով[15]։

2017 թվականի հունիսի 2-ին Տ. Մեսրոպ քհն. Արամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[16]։

Անձնական կյանք

Տ. Մեսրոպ քհն. Արամյանն ամուսնացած է և իր տիկնոջ՝ Իրինայի հետ ունի յոթ զավակ՝ Ներսես, Մարիամ, Մարթա, Գայանե, Միքայել, Սոֆիա և Հովհաննես։

Հրապարակումներ

  • ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Դ, «Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է», հրապարակվել է 2021 թվականի փետրվարի 15-ին[17]։
  • ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Գ, «Ժամանակը մեզ չի սպասում», հրապարակվել է 2021 թվականի փետրվարի 8-ին[18]։
  • ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Բ, «Ազատությունն առանց առաքինության կործանարար է», հրապարակվել է 2021 թվականի փետրվարի 1-ին[19]։
  • ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Ա, «Պետք է արթնանալ ինքնաոչնչացման թմբիրից», հրապարակվել է 2021 թվականի հունվարի 25-ին[20]։
  • «Սբ Գրիգոր Նարեկացի՝ աղոթքի հանճարը», հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 18-ին[21]։
  • «Թռիչք անդունդի վրայով», հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 3-ին[22]։
  • «Արժեքներ», հրապարակվել է 2015 թվականի մարտի 16-ին[23]։
  • «Առաքելություն, որ միավորում է բոլորիս», տպագրվել է 2015 թվականի մարտի 3-ին[24]։
  • «Մրցունակ կրթութիւնը եւ հայկական իրականութիւնը», տպագրվել է 2011 թվականի ապրիլի 10-ին[25]։
  • «Հայկազեան ուղղագրութեան վերականգնումը մեր սերնդի հրամայականն է», տպագրվել է մի շարք լրատվամիջոցներում[26]։
Remove ads

Տպագրված գործեր

Երկերի ժողովածու

  • Մեսրոպ քահանայ Արամեան, Աշխատութիւններ, Ա հտ․, Երևան, 2016 թ․։
  • Մեսրոպ քահանայ Արամեան, Աշխատութիւններ, Բ հտ․, Երևան, 2016 թ․։

Աստվածաբանական ուսումնասիրություններ

  • «Երեք տիեզերական ժողովների դաւանութիւնը» (աստուածաբանական ակնարկ), «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ա հտ., Երեւան, 1992 թ., էջ 110-140։
  • «Հայ Եկեղեցու քրիստոսաբանական մտքի ուրուագծեր (Դ-Ը դդ.)» (դաւանաբանական էտիւդ), «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Բ հտ., Երեւան, 1992 թ., էջ 86-122։
  • «Մկրտութեան արարողութեան աստուածաբանութիւնը», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Գ հտ., էջ 57-88, և Դ հտ., էջ 72-94. Երեւան, 1993 թ.։
  • «Միեղինութեան սկզբունքը աստուածաբանութեան մէջ», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ե հտ., Երեւան, 1994 թ., էջ 81-96։
  • «Յովհաննէս Սարկաւագի «Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուն», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Զ հտ., Երեւան, 1996 թ., էջ 44-78։
  • «Ուղղափառ հաւատքի դաւանութիւնը որպէս հոգեւոր կեանքի հիմք», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 27-49։
  • «Քրիստոսի պայծառակերպութիւնը», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ը հտ., Երեւան, 2010 թ., էջ 11-20։

Թարգմանություններ և այլ ուսումնասիրություններ

  • Սբ. Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի, Երևան, 2019 թ.
  • Ս. Ներսէս Շնորհալի, Թուղթ ընդհանրական, թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի, Տիգրան Խաչատրեանի եւ Սեդա Ստամբոլցեանի, «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1991 թ.։
  • Սուրբ Նեղոս Սինայեցի, Աղօթքի մասին, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ա հտ., Երեւան, 1992 թ., էջ 177-196։
  • Երգ Երգոց, հանդերձ մեկնութեամբ նախնեաց, «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1993 թ.։ [Ուսումնասիրություն]։
  • Ս. Յովհան Մանդակունի, Թուղթք Ա-Դ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Գ հտ., Երեւան, 1993 թ., էջ 122-146։
  • Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Յաճախապատում ճառեր, Ա, Բ, ԺԶ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Դ հտ., Երեւան, 1993 թ., էջ 134-164։
  • Հոգեւոր կեանքի մասին [խմբ. և ճառերից հինգի թարգմանիչ], «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1997 թ.։ [Ժողովածու հայ հայրերի խրատական ճառերի՝ թարգմ. արևելահայերեն]։
  • Աղօթագիրք [կազմող, համաթարգմանիչ և հավելվածական նյութերի հեղինակ], «Վէմ», Երեւան, 2000 թ.։
  • Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի, Որդու մարդեղութեան եւ Սուրբ Երրորդութեան մասին, գրաբարից թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի եւ Սահակ սրկ. Ղազարեանի, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 188-212։
  • Սուրբ Յովհաննէս Օձնեցի, Ընդդէմ երեւութականների, թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի եւ Արա սրկ. Նալչաջեանի, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 237-273։
  • Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ, «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, Երեւան, 2010 թ.։ [Ուսումնասիրություն և արլհյ. թարգանություն՝ զուգադիր գրաբար բնագրով]։

Գրաբարյան բնագրերի քննական հրատարակություններ

  • Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն, [Ճառ] Ա, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Զ հտ., Երեւան, 1996 թ., էջ 278-297։
  • Պօղոս Տարօնացի, Բան հաւատոյ ընդդէմ հերձուածողաց, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 298-331։
  • Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիական ՅԺԸ-իցն, [Ճառք] Ե-Է, Ժ-ԺԱ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 332-370։
  • Յովհաննէս Երզնկացու «Ի ՃԽ սաղմոսն...» ճառը, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 384-386։
  • Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիական ՅԺԸ-իցն, [Ճառք] Բ-Դ, Ը-Թ, ԺԲ-ԺԴ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ը հտ., Երեւան, 2010 թ., էջ 351-455։

Այլ

  • Աւագ շաբաթ (գունազարդման գրքոյկ), «Գանձասար» հանդէս, 1992 թ.։ (Կազմող և տեքստերի հեղինակ)։
Remove ads

Հարցազրույցներ

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads