Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (Երևան)

Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը Մատենադարանի հարակից հրապարակում From Wikipedia, the free encyclopedia

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (Երևան)
Remove ads

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մեսրոպ Մաշտոցի հուշարձան ...
Remove ads

Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։

Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։

Remove ads

Պատմություն

Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads