Միխալիս Կակոյանիս

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Միխալիս Կակոյանիս (հուն․՝ Μιχάλης Κακογιάννης , հունիսի 11, 1922(1922-06-11)[3], Լիմասոլ, Բրիտանական Կիպրոս - հուլիսի 25, 2011(2011-07-25)[4][5][6][…], Աթենք, Հունաստան[7]), հույն կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Արագ փաստեր Միխալիս Կակոյանիս Μιχάλης Κακογιάννης, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն և կարիերա

Միխալիս Կակոյանիսը ծնվել է 1922 թվականին Կիպրոսում։ 1939 թվականին նրան ուղարկում են ուսման Լոնդոնում որպես փաստաբան։

Սովորելու տարիներին սկսվումմ է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով։ Նա ընդունվում է Օլդ Վիկ քաղաքի թատերական դպրոց և հանդես է գալիս Մայքլ Յաննիս կեղծանունով։ Չկարողանալով աշխատանք գտնել բրիտանական կինոյում նա վերադառնում է Հունաստան։ 1953 թվականին նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Windfall in Athens»։

Կակոյանիսի ամենահայտնի ֆիլմը 1964 թվականին Նիկոս Կազանձակիսի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հույն Զորբան» ֆիլմն էր, որը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին, իսկ ֆիլմը արաժանացավ մի շարք մրցանակների (որոնց թվում 3 Օսկար)։ 1983 թվականին նա մասնակցել է Բրոդվեյում բեմադրվող համանուն ներկայացմանը, որը ավելի շատ հիմնված էր իր ֆիլմի վրա քան Կազանձակիսի ստեղծագործության։

Կակոյանիսը իր ֆիլմերի մեծ մասը նկարահանել է հին հունական դասական գրականության ստեղծագործությունների հիման վրա, հատկապես Եվրիպիդեսի երկերի («Էլեկտրա», «Տրոյացի կանայք», «Իֆիգենիա»)։ 1999 թվականին Անտոն Չեխովի համանուն ստեղծագործության մոտիվներով նկարահանում է «Բալենու այգին» ֆիլմը։

2003 թվականին Միխալիս Կակոյանիսը հիմնում է «Միխալիս Կակոյանիս» ֆոնդը, որը զբաղվում է հունական ազգային թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի զարգացման աշխատանքներով[8]։

Remove ads

Ֆիլմագրություն

Նկարահանել է 16 ֆիլմ, 15 ֆիլմի սցենարի հեղինակ է, 10 ֆիլմի պրոդյուսեր։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

Մանրամասն տեղեկատվություն տարի, ֆիլմ ...

Մրցանակներ

Ընդհանուր թվով ստացել է 11 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 11-ի, որոնց թվում՝

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads