Սումգայիթ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սումգայիթ (ադրբ.՝ Sumqayıt), քաղաք Ադրբեջանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ² և այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։ Բնակչությունը՝ ▲341 200 մարդ (2018)։

Remove ads
Պատմություն
Սումգայիթի ներկա տարածքում առաջին բնակավայրեր են եղել 16-րդ դարի վերջերից։ 1935 թվականին Խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել այդ տեղայնքում զարգացնել ծանր արդյունաբերություն։ 1938-1941 թվականներին կառուցվեց ջերմաէլեկտրակայանը, որը պետք է էլեկտրականությամբ ապահովեր Բաքվի զարգացող նավթաարդյունաբերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվեցին քիմիական և մետաղագործական համալիրներ։ Արդյունաբերության զարգացումը բնակչության մեծ հոսք ապահովեց և 1949 թվականի նոյեմբերի 22-ին Սումգայիթը ստացավ քաղաքի կարգավիճակ։
Սումգայիթն աշխարհին առավել հայտնի դարձավ 1988 թվականի փետրվարի 27-ից հետո, երբ այդ քաղաքում սկսվեցին կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդեր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։
Սումգայիթը նաև 2006 թվականին և 2007 թվականին առաջին տեղերն էր զբաղեցրել է Blacksmith Institute բնապահպանական խմբի կազմված ամենաաղտոտված միջավայրով քաղաքների ցանկում[1]։
Սումգայիթի ջարդեր
Remove ads
Քույր քաղաքներ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads