Միխայիլ Եֆրեմով (դերասան)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Միխայիլ Օլեգովիչ Եֆրեմով (ռուս.՝ Михаил Олегович Ефремов, նոյեմբերի 10, 1963[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995)[3]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Եֆրեմով (այլ կիրառումներ)
Remove ads
Կենսագրություն
Միխայիլ Եֆրեմովը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայում, թատերական ընտանիքում. երրորդ սերնդի դերասան է։ Նրա հայրը՝ Օլեգ Եֆրեմովն է, մայրը՝ «Սովրեմեննիկ» դերասանուհի Ալլա Պոկրովսկայան, պապը՝ օպերային ռեժիսոր Բորիս Պոկրովսկին, նախանախապապը՝ չուվաշական այբուբենի ստեղծող և լուսավորիչ Իվան Յակովլևը[4][5]։
Միխայիլ Եֆրեմովը, հիշելով մանկությունը, ասել է. «Ամենից շատ ինձ դաստիարակել է իմ պապ Նիկոլայ Իվանովիչ Եֆրեմովը։ Նա ամենախորամանկ մարդն է մեր ընտանիքում, որովհետև 1934 թվականին, երբ նա հասկացել է, որ շուտով կսկսեն բոլորին բռնել, տեղափոխել է Հյուսիս և սկսել է ճամբարներում աշխատել որպես հաշվապահ։ Դրանով իսկ նա ընտանիքին զերծ է պահել բռնաճնշումներից»[4]։
Առաջին անգամ Միխայիլ Եֆրեմովը բեմ է բարձրացել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում վաղ տարիքում և կատարել ոչ մեծ դեր «Հեռանալիս հետ նայիր» (ռուս.՝ «Уходя, оглянись!») ներկայացման մեջ։ Կինոյում սկսել է նկարահանվել դպրոցական տարիներին. 1976 թվականին կատարել է իր նորամուտը կինոյում՝ հանդես գալով «Վիրաբույժ Միշկինի օրերը» ֆիլմում, իսկ երկու տարի անց նկարահանվել է «Երբ ես դառնամ հսկա» (ռուս.՝ «Когда я стану великаном») ֆիլմում, որում կատարած դերի շնորհիվ դարձել է երկրի ամենաճանաչված պատանի դերասաններից մեկը[4][5]։
1982-1984 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ ռազմաօդային ուժերում (զորամաս 74326, ավիացիոն կրտսեր մասնագետների դպրոց, քաղաք Վիշնի Վոլոչեկ)։
1987 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան և գլխավորել «Սովրեմեննիկ-2» թատրոն ստուդիան, որտեղ խաղացել են Սերգեյ Շեխովցևը, Անդրեյ Զայկովը, Ելենա Գոլյանովան, Նիկիտա Վիսոցկին, Մարիա Եվստիգնեևան, Վյաչեսլավ Նեվիննի կրտսերը, Միխայիլ Գորևոյը, Ելենա Յարալովան։ «Սովրեմեննիկ-2» ստուդիան դադարցրել է իր գոյությունը 1990 թվականին։
1991-1996 թվականներին Միխայիլ Եֆրեմովը եղել է Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասան։
2006 թվականից հրավիրվել է որպես ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի ժյուրիի անդամ։
2007 թվականին Միխայիլ Եֆրեմովն ստացել է «Ոսկե արծիվ» մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարում կինոյում» անվանակարգում «12» ֆիլմում կատարած դերի համար, իսկ 2009 թվականին Վիբորգում անցկացված «Պատուհան դեպի Եվրոպա» XVII կինոփառատոնում արժանացել է «Серебряная ладья» ժյուրիի հատուկ մրցանակի «Տղամարդու լավագույն դերակատարման համար» «Կատվիկը» ֆիլմի համար[4]։
2009 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2010 թվականի ապրիլի 19-ը Իգոր Կվաշայի հետ միասին վարել է «Սպասիր ինձ» (ռուս.՝ «Жди меня») հաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքով։ 2010 թվականի ապրիլի 26-ից մինչև 2012 թվականի մայիսի 25-ը նրանք աշխատել են հերթով, իսկ 2012 թվականի օգոստոսի 30-ից, երբ մահացել է Իգոր Կվաշան, մինչև 2014 թվականի հունիսի 27-ը Միխայիլ Եֆրեմովը եղել է այդ հաղորդման մշտական վարող։
2011 թվականից մինչև 2012 թվականի մարտի 5-ը մասնակցել է «Քաղաքացի բանաստեղծ» («Гражданин поэт») նախագծին F5 կայքում և Эхо Москвы ռադիոալիքով (նախկինում՝ «Дождь» հեռուստաալիք), որտեղ կարդացել է Դմիտրի Բիկովի բանաստեղծությունները՝ նմանակելով հայտնի բանաստեղծների ու գրողների։
2013 թվականի մարտի 12-ին «Дождь» հեռուստաալիքով Անդրեյ Վասիլևի և Դմիտրի Բիկովի հետ միասին սկսել է «Господин хороший» նախագիծը, որի շրջանակներում ցուցադրվել են արդիական լուրերին վերաբերող հինգ տեսանյութեր, որոնց հաջորդել են քննարկումները ստուդիայում։
Իր հիսունամյակի նախօրեին՝ 2013 թվականի նոյեմբերին, Միխայիլ Եֆրեմովը, հարցազրույց տալով «Metro Москва» պարբերականի թղթակցին, ասել է, թե կինոյի համեմատ իրեն «ավելի մոտ է թատրոնը։ Որովհետև թատրոնում դու գտնվում ես հանդիսատեսի առաջ։ Կինոն ռեժիսորի արվեստն է, իսկ թատրոնը՝ դերասանի... Կենդանի դերասանին փոխարինել անհնար է»[5]։
Remove ads
Ընտանիք
- Նախանախապապ – Իվան Յակովլև (1848-1930), չուվաշ լուսավորիչ, ուղղափառ միսիոներ, մանկավարժ, ժողովրդական դպրոցների կազմակերպիչ, չուվաշական նոր այբուբենի և չուվաշերեն ու չուվաշների համար նախատեսված ռուսերենի դասագրքերի հեղինակ, գրող, թարգմանիչ, բանահյուսագետ,
- Նախանախատատ – Եկատերինա Յակովլևա (օրիորդական ազգանունը՝ Բոբրովնիկովա, 1861-1936),
- Նախատատ – Լիդիա Նեկրասովա (օրիորդական ազգանունը՝ Յակովլևա, 1881-1942), բանասեր, արվեստագետ, էթնոգրաֆ, թարգմանիչ անգլերենից և գերմաներենից,
- Նախապապ – Ալեքսեյ Նեկրասով (1873-1953),
- Տատ – Աննա Նեկրասովա (1913-2003), Կենտրոնական մանկական թատրոնի ռեժիսոր, Թատերական արվեստի պետական ինստիտուտի պրոֆեսոր,
- Պապ – Բորիս Պոկրովսկի (1912-2009),
- Մայր – Ալլա Պոկրովսկայա (1937-2019), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ,
- Հայր – Օլեգ Եֆրեմով (1927-2000)։
Remove ads
Անձնական կյանք
- Առաջին կինը՝ Ելենա Գոլյանովա (ծնվել է 1964 թվականի օգոստոսի 20-ին), դերասանուհի,
- Երկրորդ կինը՝ Ասյա Վորոբյովա, բանասեր, խմբագիր, Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, զբաղեցրել է գրական խմբագրի պաշտոն Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում, գրականության պատմաբան Ռոբերտ Բիկմուխամետովի դուստրն է,
- Որդի՝ Նիկիտա Եֆրեմով (ծնվել է 1988 թվականի մայիսի 30-ին), Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան,
- Երրորդ կինը՝ Եվգենյա Դոբրովոլսկայա (ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 26-ին), դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2005)։ Միխայիլն ու Եվգենյան ամուսնացել են 1990 թվականին,
- Որդի՝ Նիկոլայ Եֆրեմով (ծնվել է 1991 թվականի օգոստոսի 16-ին), դերասան, նկարահանվել է «Սպիտակ գվարդիա» հեռուստասերիալում (2012),
- Չորրորդ կինը՝ Քսենյա Կաչալինա (ծնվել է 1971 թվականի մայիսի 3-ին), դերասանուհի,
- Դուստր՝ Աննա Մարիա (ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 14-ին),
- Հինգերորդ կինը՝ Սոֆյա Կրուգլիկովա, հնչյունային ռեժիսոր։ 1996 թվականին ավարտել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի հնչյունային ռեժիսուրայի բաժինը, 2005 թվականին սկսել է դասավանդել Մոսկվայի Ժամանակակից արվեստի ինստիտուտի երաժշտական ֆակուլտետում, վարում է «Հնչյունային ռեժիսուրայի», «Ֆոնոգրամաների լսողական վերլուծության» դասընթացներ[6],
- Դուստր՝ Վերա (ծնվել է 2005 թվականին),
- Դուստր՝ Նադեժդա (ծնվել է 2007 թվականին),
- Որդի՝ Բորիս (ծնվել է 2010 թվականին։
Սկանդալներ
2018 թվականի մարտին՝ Սամարայի օպերայի և բալետի թատրոնում «Մի դարձիր օտար» ներկայացման ժամանակ (ռուս.՝ «Не становись чужим»), հանդիսատեսը դժգոհել է Եֆրեմովի ելույթից. դերասանը խոսել է ոչ պարզ և, ըստ ոմանց, եղել է հարբած։ Դրան ի պատասխան՝ Եֆրեմովը դադարեցրել է ներկայացումն ու վիճաբանել հանդիսատեսի հետ՝ օգտագործելով անպարկեշտ բառապաշար[7]։ Չնայած նրան, որ համացանցում հայտնվել է այդ իրադարձության տեսագրությունը, Եֆրեմովի ընկեր և նրա ստեղծագործական գործընկեր Դմիտրի Բիկովը դա կոչել է «սադրանք» և հայտարարել, որ դա արվել է կանխամտածված կերպով[8]։
Բազմիցս հասարակակն վայրերում հայտնվել է ոչ սթափ վիճակում[9][10][11][12]։
Remove ads
Քրեական գործ
2020 թվականի հունիսի 8-ին Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 2 մասով (ճանապարհային կանոնների խախտում հարբած վիճակում) Միխաիլ Եֆրեմովի դեմ Սմոլենսկայա հրապարակի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։ 57-ամյա Սերգեյ Զախարովը՝ այն մեքենայի վարորդը, որին բախվել էր Միխայիլ Եֆրեմովի մեքենան, մահացել է հունիսի 9-ի վաղ առավոտյան Ն․ Սկլիֆասովսկու անվան շտապօգնության ԳՀԻ-ում[13][14][15]։ Դրանից հետո գործը վերաձևակերպվել է ՌԴ ՔՕ նույն հոդվածի 4-րդ մասով (ճանապարհատրանսպորտային պատահար մահվան ելքով)[16]։
Միխայիլ Եֆրեմովը ձերբակալվել է դեպքի վայրում և ուղարկվել բժշկական քննության արյան մեջ ալկոհոլի պարունակության վերաբերյալ։ Ավելի ուշ քննությունը հաստատել է, որ դերասանը եղել է հարբած[17][Ն 1]։ Վարորդի մահվանից հետո մեղադրանքը վերաձևակերպվել է ավելի ծանր հոդվածով, որով նախատեսվում է 5-ից մինչև 12 տարի ազատազրկում[19][20]։
Սկզբում Միխայիլ Եֆրեմովը ստորագրություն է տվել չհեռանալու մասին[21]։ Հունիսի 9-ի առավոտյան նա ինքնուրույն չի ներկայացել հարցաքննության, և ձերբակալվել է։ Դերասանին ներկայացվել է մեղադրանք ՌԴ ՔՕ 264 հոդվածի4 մասի «ա» կետով[22][23][24]։ Հունիսի 9-ի երեկոյան Տագանկայի շրջանային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը մինչև օգոստոսի 9-ը[25]։
Օգոստոսի 6-ին Միխայիլ Էֆրեմովի գործով դատական նիստում ցուցադրվեց տեսանյութ[26], որը պատրաստվել է անմիջապես Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, որում դերասանն ասում է, որ ինքը մեղավոր է կատարվածի համար։ Էֆրեմովը, ով պաշտոնապես չի ընդունում իր մեղքը, ասել է, որ ինքը «դժվար է» իրեն ճանաչում տեսանյութում։ Դերասանը մեղադրվում է ալկոհոլային հարբած վիճակի մեջ գտնվելու մեջ, կազմակերպել է դժբախտ պատահար, որի ժամանակ մարդ է մահացել։
Remove ads
Արվեստ

Դերեր թատրոնում
Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
- 1976 — Հեռանալիս հետ նայիր (ռուս.՝ «Уходя, оглянись!»)
- 1979 – «Բադի որս» (ռուս.՝ «Утиная охота»)
- 1991 – «Օտտո Վեյնինգերի վերջին գիշերը» (ռուս.՝ «Последняя ночь Отто Вейнингера»)
- 1991 – «Ճայը» (ռուս.՝ «Чайка») (ըստ Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի) – Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլյով
- 1992 – «Ամադեուս» (ռուս.՝ «Амадей») – Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- 1992 – «Խելքից պատուհաս» (ռուս.՝ «Горе от ума») (ըստ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի) – Ալեքսանդր Չացկի
- 1992 – «Դաս կանանց» (ռուս.՝ «Урок жёнам», ռեժիսոր՝ Մ. Եֆրեմով)
- 1993 – «Կանանց խաղեր» (ռուս.՝ «Игры женщин», Քշիշտոֆ Զանուսի և Էդվարդ Ժեբրովսկի, ռեժիսոր՝ Քշիշտոֆ Զանուսի)
- 1994 – «Բորիս Գոդունով» (ռուս.՝ «Борис Годунов»)
- 1994 – «Դաս ամուսիններին» (ռուս.՝ «Урок мужьям», ռեժիսոր՝ Մ. Եֆրեմով)
«Սովրեմեննիկ-2» թատրոն-ստուդիա
- 1987 – «Ապտակ» (ռուս.՝ «Пощёчина») (Յուրի Օլեշայի «Նախանձ» վեպի մոտիվներով, ռեժիսոր՝ Մ. Եֆրեմով) – Նիկոլայ Կավալերով, բանաստեղծ և երազող (գլխավոր դեր)
- 1988 – «Հերակլեսի յոթերորդ սխրանքը» (ռուս.՝ «Седьмой подвиг Геракла», ըստ Միխայիլ Ռոշչինի «Հերակլեսի յոթերորդ սխրանքը» պիեսի, բեմադրությունը՝ Մ. Եֆրեմովի)
- 1988 – «Ստվեր» (ռուս.՝ «Тень», Եվգենի Շվարցի «Ստվեր» պիեսի մոտիվներով, բեմադրությունը՝ Մ. Եֆրեմովի) – Քրիստիան-Թեոդոր, գիտնական (գլխավոր դեր)
«Սովրեմեննիկ»
- 1989 – «Ուրվականներ» (ռուս.՝ «Привидения»)
- 2008 – «Երեք քույր» (ռուս.՝ «Три сестры», Անտոն Չեխովի «Երեք քույր» պիեսի մոտիվներով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ) – Վասիլի Վասիլևիչ Սոլյոնի
- 2008 – «Շարմանկա» (ռուս.՝ «Шарманка», հեղինակ՝ Անդրեյ Պլատոնով, ռեժիսոր՝ Միխայիլ Եֆրեմով) – Շչոև
- 2012 – «Անարխիա» (ռուս.՝ «Анархия», ըստ Մայք Փեքերի «Անարխիա» պիեսի, ռեժիսոր՝ Իգոր Սուկաչյով) – Բիլլի
- 2017 – «ԱՄստերդամ» (ռուս.՝ «Амстердам», հեղինակ՝ Ալեքսանդր Գալին, ռեժիսոր՝ Սերգեյ Գազարով) – Սկվորցով
«Ժամանակակից պիեսի դպրոց»
Անտոն Չեխովի թատրոն
Անտրեպրիզ
- «Մարդիկ-մկներ» (ռուս.՝ «Люди-мыши», Ջոն Ստայնբեք), ռեժիսոր՝ Միխայիլ Գորևոյ («Аметист» պրոդյուսերական ընկերություն)
- «Մեծ քաղաքի փոքր խարդախությունները» (ռուս.՝ «Маленькие аферы большого города», Դարիո Ֆո), ռեժիսոր՝ Ալեքսեյ Կիրյուշչենկո
- «Չապաևն ու Պուտոտան» (ռուս.՝ «Чапаев и Пустота», ըստ Վիկտոր Պելևինի «Չապաևն ու Պուստոտան» վեպի, ռեժիսոր՝ Պավել Ուրսուլ) – Վասիլի Չապաև
Ռեժիսորական աշխատանքներ թատրոնում
- 1996 – «Չարագործուհին, կամ Դելֆինի ճիչը» (ռուս.՝ «Злодейка, или Крик дельфина», Իվան Օխլոբիստին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, Գարիկ Սուկաչյովի հետ համատեղ)
- 1998 – «Մաքսիմիլիան Ստոլպնիկ» (ռուս.՝ «Максимилиан Столпник», Իվան Օխլոբիստին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն)
- 2008 – «Շարմանկա» (ռուս.՝ «Шарманка», Անդրեյ Պլատոնով, «Սովրեմեննիկ»)
Աշխատանք հեռուստատեսությունում
- 2009-2014 – «Սպասիր ինձ» (ռուս.՝ «Жди меня»), հաղորդավար 2009 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 12-ը, մարդկանց որոնմանը նվիրված ծրագիր Առաջին ալիքով[27],
- 2011-2012 – «Քաղաքացի բանաստեղծ» (ռուս.՝ «Гражданин поэт»), «Дождь» ալիքի հեռուստատեսային նախագիծը Դմիտրի Բիկովի հետ միասին,
- 2013 – «Господин хороший», «Дождь» ալիքի հեռուստատեսային նախագիծը «Քաղաքացի բանաստեղծ» հաղորդման հեղինակներից,
- 2013 – «Ձնհալը» բանաստեղծությունների մեջ (ռուս.՝ «Оттепель» в стихах), Առաջին ալիքի հատուկ հեռուստատեսային նախագիծը, որ ստեղծվել է «Ձնհալ» հեռուստասերիալի գովազդման համար, կարդում է Գենադի Շպալիկովի «Դժբախտաբար կամ բարեբախտաբար՝ ճշմարտությունը պարզ է» (ռուս.՝ «По несчастью или к счастью, истина проста…») բանաստեղծությունը[28]։
Ֆիլմագրություն
Հնչյունավորում
Երաժշտական տեսահոլովակներ
- 2000 – «Полюби меня» (Неприкасаемые)
- 2003 – «Граница» (Լեոնիդ Ագուտին և Отпетые мошенники)
- 2010 – «Птица» (DJ Smash)
- 2011 – «УГ» (Վասյա Օբլոմով)
- 2012 – «Сочиняй мечты» (Каста)
Remove ads
Նշումներ
- ТАСС և РИА Новости գործակալությունները, հղում կատարելով անանուն աղբյուրների, նշել են, որ Եֆրեմովի անալիզներում հայտնաբերվել են կոկայինի և մարիխուանայի հետքեր[18]։ Միևնույն ժամանակ РИА Новости-ի զրուցակիցը նշել է, որ խոսքը վերաբերում է մնացորդային հետքերին, այսինքն՝ բացառված չէ, որ դերասանը թմրանյութեր օգտագործել է նախկինում, բայց դժվար թե դա ազդած լինի վթարի վրա[17]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads